ՙՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՋԱԲՍԱՆԴԱԼ, ԹԵ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ

Արխիվ 12-16

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՋԱԲՍԱՆԴԱԼ, ԹԵ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ


Մի քանի օր անց պարզ կլինի, թե նոր ձեւավորված կառավարությունում որ նախարարները կշարունակեն իրենց գործունեությունը: Այս օրերին հանրությունը, ինչպես նաեւ մշակույթի գործիչներն անհանգստացած են, միթե Մշակույթի ամենաերկարակյաց նախարար Հասմիկ Պողոսյանը, ով 2006 թվականից այդ պաշտոնում է, կշարունակի իր գործունեությունը նախարարական աթոռին: Բայց սա թողնենք վերադասներին: Իսկ մենք փորձենք վերհիշել. Մշակույթի նախարարի պաշտոնավարման այս 8 տարիների ընթացքում նրա թեթեւ ձեռքով մշակութային բազմաթիվ կոթողներ, հուշարձաններ ու պատմական ժառանգության մասունքներ քիչ-քիչ մաշվեցին ու դեռ շարունակում են մաշվել եւ ոչնչանալ ոչ միայն Հայաստանում, այլեւ` մեր երկրի սահմաններից դուրս: Քանի±  հայկական եկեղեցիներ, մշակութային կոթողներ, տեր չկանգնելու պատճառով հարեւան Վրաստանում` Ջավախքում, վրացացվեցին ու թուրքացվեցին... Էլ չենք խոսում երաժշտական` ժողովրդական գործիքների մասին, որոնց տեր չկանգնելուց հետո լավ էլ իրենցով են անում ազերին ու թուրքը...
Հեռու չգնալով` հիշենք, որ ամիսներ առաջ ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ կողմ էր հայհոյասեքսախառն բառապաշարով տպագրված գրքերին, ավելին` որեւէ վատ բան չտեսնելով երիտասարդ գրողների կողմից այլասերված ՙմտքի գոհարների՚ տպագրման մեջ, խորհուրդ է տալիս այդ գրքերը կարդալիս էրոտիկ, սեռական ու բաց տեսարանների հանդիպելու դեպքում թերթել այդ էջերը, ինչպես օրինակ` փոխում են հեռուստաալիքը` բաց տեսարանների ժամանակ:
Վերջերս էլ տիկին նախարարը ձեռնամուխ եղավ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում բիզնես ծրագիր իրականացնել` տաճարի տարածքում սրճարան բացելու գաղափարը հավանության արժանացնելուց բացի` Հ. Պողոսյանը մի բան էլ արդարացավ, որ եթե հնագիտական շերտին չենք կպչում եւ չենք վնասում, կարելի է եւ կառուցել: Ավելին, թեեւ Գառնիում հանրության ընդվզման շնորհիվ ՙդուքյան՚ կառուցելը կասեցվեց, սակայն դեռ կա նման բան Զվարթնոցում, Քարահունջում, Լոռվա բերդում կառուցելու ախորժակ... Նախարարի թարմ գլուխգործոցներից էր նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի` անհասկանալի ու մշակույթից շատ հեռու մի անձնավորությանը տնօրեն նշանակելը... էլ որն ասենք, էլ որը...
Թե ով կզբաղեցնի Մշակույթի նախարարի պաշտոնը` շրջանառվող անուններն ու հավանական թեկնածուները շատ են, պարզապես հուսանք, որ գումարելիների տեղը փոխելիս գումարն այս անգամ փոփոխական կլինի, ու ով էլ գա այդ պաշտոնին, հաշվի կառնի, որ եթե ուզում ենք կրթված, բանիմաց ու դաստիարակված սերունդ ունենալ, առաջին հերթին պիտի սկսենք մշակույթից, քանի որ այսօր բացի մշակույթից` ամեն ինչ կա մեր մշակույթում: Այսինքն` սնվենք մշակութային աջաբսանդալո±վ, թե որոնենք Մշակույթի նոր նախարար:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում