ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԵՄԱԿԱՆԱՑՐԱԾ ԿԻՆԸ. ՙԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ, ԲԱ ՊԻՏԻ ԱՆԵՄ...՚

Արխիվ 12-16

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԲԵՄԱԿԱՆԱՑՐԱԾ ԿԻՆԸ. ՙԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ, ԲԱ ՊԻՏԻ ԱՆԵՄ...՚


Ապրիլի 13-ին փրկարարների ահազանգով սահմանամերձ Բերդավան գյուղ է  մեկնել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը: Պարզվել է, որ  նույն գյուղի բնակիչ 33-ամյա Նազելի Աթոյանը վառել է  անկողինը, ապա սպառնացել հրդեհել նաեւ իրենց տունը:
ՙՓառք Աստծո, փրկարարները հասցրել են հանգցնել կրակը, իսկ վառված անկողինը տնից դուրս են բերել՚,- մեզ հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը: Գյուղապետի խոսքով Նազելին բոլորին ասում է, որ այդ կերպ փորձել է ինքնասպանություն գործել, բայց իրականում.
- Նազելին իր նմանատիպ վարքագծով, ոչ ադեկվատ վիճակով հոգնեցրել է բոլորին անխտիր. ե°ւ համապատասխան ծառայություններին, ե°ւ հարեւաններին: Ինքն ապրում է մոր եւ հոգեկան խնդիրներով տառապող եղբոր հետ: Սակայն ի տարբերություն եղբոր, նա ոչ թե ավելի շատ հոգեկան հիվանդ է, այլ ահավոր կախվածության մեջ է ալկոհոլից: Եթե եղբայրը, հոգեկան հիվանդ լինելով, որեւէ մեկին չի անհանգստացնում, ապա քույրն ահավոր է: Չնայած, եթե խմած չի լինում, իսկ դա շատ հազվադեպ է, շատ լուրջ դատողություններ, վերլուծություններ է անում: Իր մոտ ալկոհոլի կախվածության վերջին աստիճանն է: Նա նախկինում իրեն մի քանի տասնյակ անգամ վնասել է, բայց գնալով դառնում է անկառավարելի եւ խիստ վտանգավոր թե° շրջապատի համար, թե° ընտանիքի, թե° հարեւանության: Այսօր ամբողջ օրը հարեւանները անհանգստացած գնում-գալիս են, թե հանկարծ իր ցանկությունը չկատարի` հրդեհի իր տունը, կողքից էլ հարեւաններին բաժին հասնի:
Հետաքրքիրն այն է, որ նա ինչ-որ անում է, անում է գիտակցաբար: Օրինակ ասում է, թե ինքնասպանության փորձեր է անում, բայց ոչ մի անգամ ինքը իրեն խոր չի վնասում, ածելիով վնասում է սպիերը, մենակ թե ածելին արյունոտվի ու դրանից հետո ինքն իրեն այդ վիճակում մշակում է ածելիով քերծած տեղերը: Բայց դրանով չի սահմանափակվում. զանգում է 911 եւ ասում, որ ինքնասպանություն է ուզում գործել: Երբ համապատասխան մարմինները գալիս են, նա կարծես ձեռ է առնելով, ծիծաղելով ասում է. ՙԼավ եմ, արել, բա պարապ նստած եք, բա պիտի անեմ: Համ էլ ուզում էի տեսնեիª ինչքան ժամանակում կգաք կհասնեք՚: Մենակ տեսնող մարդը կհասկանա, որ նա այդ կերպ կարծես խաղ է անում բոլորի հետ: Նրա ձեռքերին մինչեւ  արմունկները կտրվածքների բազմաթիվ հետքեր կան, սակայն նա երբեք չի կտրել երակները: Նա ագրեսիվանում է, երբ խմած է լինում, իսկ առանց ոգելից խմիչքի ազդեցության համարյա թե չի լինում:
- Լավ, բայց մի ելք պետք է գտնել: Չե որ այդ բնույթի ալկոհոլիզմը եւս հոգեկան հիվանդությունից պակաս չէ:
- Եթե համապատասխան օղակներ կան, որոնք որ պետք է զբաղվեն նման մարդուն մեկուսացնելու խնդրով, թող ուշադրություն դարձնեն Նազելիի վրա, ով արդեն իսկապես էական վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Թող մանր-մունր բացատրությունների, պատճառաբանությունների հետեւից չընկնեն` պետք է բուժեն, թող բուժեն` պետք է մեկուսացնեն` թող մեկուսացնեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում