ՙԾԱՅՐԱՀԵՂ ԴԺԳՈՀ ԵՆՔ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ՚

Արխիվ 12-16

ՙԾԱՅՐԱՀԵՂ ԴԺԳՈՀ ԵՆՔ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ՚


Ավարտվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տանը նախորդ տարի հունիսի 2-ին հնչած կրակոցների գործով նախաքննությունը:

Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ հրազենային վնասվածքներ ստացան Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, եւ Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է ու թիկնապահը: Նշենք նաեւ, որ սույն գործի շրջանակներում միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է, ում մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:  Գո±հ են արդյոք Բուդաղյանները նախաքննական մարմնի իրականացրած քննությունից, թե ոչ, հարցով դիմեցինք  Բուդաղյանների ընտանիքի փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻՆ, ով մասնավորապես նշեց.
-Գոհ եմ (ծիծաղում է- Ի.Ա.), իհարկե ոչ: Դժգոհ եմ, դժգոհը այն խոսքը չի` ծայրահեղ դժգոհ ենք նախաքննության ընթացքից, վրդովված եմ ահավոր: Ոնց կարող ենք գոհ լինել, եթե սպանություն կատարողը եւ Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնաս պատճառողը ազատվել է քրեական պատասխանատվությունից, իսկ քրեական պատասխանատվության փորձում են ենթարկել Արտակ Բուդաղյանին. դրանից ավելի կոպիտ նախաքննական խախտում, արհամարհանք արդարադատության նկատմամբ ես ոչ միայն չեմ տեսել, այլեւ նույնիսկ չեմ էլ լսել:
Սա իր օրինակով աննախադեպ քրեական գործի քննությունն էր, եւ հուսով եմ` չի էլ դառնա նախադեպ: Համենայնդեպս մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արդարությունը վերականգնենք:
- Ամեն դեպքում Արտակ Բուդաղյանի մասով գործն արդեն դատարանում է:
- Բուդաղյանների միակ ակնկալիքը, հույսը մեր ներպետական ատյաններում` դատարանն է: Որովհետեւ մեր նախաքննական մարմինը եւ դատախազությունը ցույց տվեցին, որ այս գործով իրենք ի վիճակի չեն իրականացնել իրենց վրա դրված պարտականությունները: Մենք  հասնելու ենք նրան, որ ոչ միայն Արտակ Բուդաղյանին արդարացնեն, այլ բողոքարկել ենք նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Միակ ատյանը, որի հետ ինչ-որ հույսեր կապում ենք, դրանք դատարաններն են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում