ՙՙՙՙՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ՈՒՆԻ ԿԱՄՔ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՙՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ՈՒՆԻ ԿԱՄՔ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

Հայտնի է, որ ՀՅԴ-ն այս օրերին դեռ քննարկումների փուլում է` միանալ կոալիցիային, թե` ոչ, հարցի շուրջ: ՀՅԴ-ն առաջ է քաշում իր հայտնի 7 կետերը, որոնց մի մասն ընդունելի է ՀՀԿ-ի համար, սակայն կան եւ ոչ ընդունելի կետեր, օրինակ` 100 տոկոսանոց համամասնական ընտրահամակարգի պահանջը: Դաշնակները իրենց պատասխանը կտան ապրիլի 18-ից հետո, երբ կավարտվի նրանց տարեկան Գերագույն ժողովը: Երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ խոսելով վերը նշված 7 կետերի մասին, առ այն, որ դրանցից շատերի հարցի պատասխաններն արդեն առկա են, պատգամավորը նշեց, որ դա խոսում է այն մասին, որ այդ 7 կետերը եղել են ճիշտ, եւ որ դրանք գիտակցվել են իշխանությունների կողմից, ու հիմա մնում է այն իրականացնել: Թե արդյոք բավարար չէ, որ ՀՅԴ-ն արդեն իր որոշումը կայացնի կոալիցիա մտնելու առումով` Ա. Մինասյանն ասաց, որ` դեռ ոչ, որովհետեւ այդ 7 կետերի մեջ միայն սահմանադրական փոփոխությունները չեն, այլ այնտեղ կոնկրետ կամքի արտահայտում է, այդ թվում նաեւ ընդդիմության կամքի արտահայտումն է, բիզնես-քաղաքականություն հստակ տարանջատումն է եւ այլն. ՙԱյնպես չի, որ այդ յոթ կետերը լուծվեցին, մենք պետք է վեր կենանք ու գնանք, դրա համար կոնսուլտացիաները շատ կարեւոր են այս փուլում՚:
Մեր այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք նորանշանակ վարչապետից` Ա. Մինասյանը պատասխանեց.
-Նախ, պետք է առաջին անհրաժեշտության քայլ լինի ներկա իրավիճակում` արագ կերպով հանրության վստահությունը վերականգնելու առումով: Դրանք այն հիմնական  գործողություններն են, որոնք վերջին շրջանում դժգոհություններ են առաջացրել հանրության մոտ: Երկրորդ հանգամանքն այն է, որ ծրագրային հենքի վրա ՀՀ քաղաքացուն ներգրավել որոշումների կայացման գործընթացում եւ հասանելի դարձել բոլոր այն բարեփոխումների գործընթացին, որոնք պետք է իրականացվեն, դրա արդյունքի նկարագրմամբ: Առանց դրա, հնարավոր չէ առաջ գնալ: Հետո թիրախներ ընտրելիս` կառավարությունը պետք է հիմնվի տնտեսական զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման, արդար վարձատրության համակարգի եւ երկրում  արդարության հաստատման չափորոշիչների վրա, որով պետք է եւ գնահատվի կառավարության աշխատանքը:
- Եթե  հաշվի առնենք, որ Դուք երկար տարիներ աշխատել եւ ճանաչում եք Հովիկ Աբրահամյանին, վերը նշված Ձեր դրույթներն ու համակարգային փոփոխությունների իրականացումը տեսնո±ւմ եք պարոն Աբրահամյանի կողմից:
- Ես կարծում եմ, որ պարոն Աբրահամյանն ունի այդ ունակությունները, բայց դա չպետք է թողնել միայն նրա վրա: Եթե մենք սիրում ենք մեր երկիրը եւ ցանկանում ենք դրական փոփոխություններ ունենալ, անկախ նրանից, թե դրա արդյունքում, որ քաղաքական պաշտոնատար անձը կստանա դիվիդենտներ, մենք պետք է համախմբվենք այդ գաղափարների շուրջ եւ իրականացնենք: Եթե Հովիկ Աբրահամյանը կմերժի այս մոտեցումները, ապա ձախողումներն ակնհայտ կլինեն: Ասածիս իմաստն այն է, որ կա այդ կամքն ու ունակությունը, որ նորանշանակ վարչապետը կարող է իրականացնել եւ վստահ եմ, որ եթե  աջակցությունը լինի անկեղծ, հարթության երկկողմանի սկզբունքով, ապա մենք կարող ենք հաղթահարել ստեղծված իրավիճակը:
- Ում եք տեսնում Ազգային ժողովի նախագահի պաշտոնին:
- Չեմ կարող ասել, դա քաղաքական մեծամասնության որոշելիքն է, իսկ իմ ցանկությունն այստեղ երկրորդական է:
- Իսկ որն է Ձեր ցանկությունը:
- Իմ ցանկությունն է երիտասարդ կադրերին տեսնել բարձր պաշտոններում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում