ՙՙՀՆԱՐԱՎՈՐ Է` ԲՀԿ-Ի ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ՚

Արխիվ 12-16

ՙՀՆԱՐԱՎՈՐ Է` ԲՀԿ-Ի ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ՚


Այն, որ արդեն ՙհրաշալի քառյակն՚ այլեւս անելիք չունի, պարզ դարձավ ապրիլի սկզբին` ՀՀ վարչապետի փոփոխությունով: Հիշեցնենք, որ քառյակը սրտատրոփ սպասում էր ապրիլի վերջին օրերին, որպեսզի օր ու գիշեր Ազատության հրապարակում անցկացնի եւ պահանջի կառավարության հրաժարականը: Բայց ինչպես ասում են` շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ տեղի ունեցավ այն, ինչ արդեն տեղի ունեցավ, որից հետո քառյակամոլները հարցականները գլխներին` փորձում են նոր իրավիճակներ ու պահանջներ ներկայացնել երկրի իշխանություններին: Բայց նորանշանակ վարչապետի նշանակմամբ եւ տեղի ունենալիք կառավարության փոփոխությունների արդյունքում քառյակ-միությունը ինքնըստինքյան կազմաքանդվեց, եւ այն վերածվեց դուետի: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
-Պարոն Սահակյան, նախկին վարչապետի հրաժարականով եւ արդեն նորանշանակ վարչապետի նշանակումով շատ բան կփոխվի մեր երկրում: Այս գլոբալ փոփոխություներին էին ձգտում նաեւ ոչ իշխանական ուժերը: Ձեր կարծիքով` էլ ի±նչ պահանջներ պետք է ունենա ՙհրաշալի քառյակը՚` քաղաքական մեծամասնությունից:
- Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել այդ քառյակին, առավել եւս պետք է ասեմ, որ իմ դիտարկումով` հարցադրումների նոր օրակարգ խորհրդարանական այդ քառյակը դեռ չունի:
- Ձեր կարծիքով, որքանո±վ դեռ կա այդ ՙհրաշալի քառյակը՚, եւ արդյո±ք նրանք հրաշալի էին, թե` ոչ:
- Այս պահին, եթե օրակարգ չունեն, որի համար էլ պետք է պայքարեն, բնականաբար, դեռեւս քննարկումների փուլում են:
- Կոչերն առ այն, որ պետք է օր ու գիշեր անցկացնեն Ազատության հրապարակում, հանրությանը դուրս հանեն, դեռ շարունակվում են: Էլ ի±նչ պահանջներ ունեն իրենք, ըստ Ձեզ:
- Դա առանձին-առանձին հայտարարություններ են` առանձին գործիչների միջոցով:
- Շուտով պետք է ընտրվի նաեւ Ազգային ժողովի նախագահ: Դուք ո±ւմ եք տեսնում այդ պաշտոնին:
- 131 պատգամավորներին էլ տեսնում եմ, քանի որ, ըստ կանոնակարգի, պատգամավորը կարող է նման առաջարկությամբ հանդես գալ, որն էլ քննարկման ենթակա է:
- Ինչո±վ է պայմանավորված այն, որ ԲՀԿ-ի ներսում երկու տարաբնույթ հայտարարություններ են կատարվում, ոմանք ասում են, որ ԲՀԿ-ն չի մտնի կոալիցիա, եւ կամ ասվում է, որ ԲՀԿ-ն դեռ նման հարց չի դրել իր օրակարգում:
- Նորից պետք է  ասեմ, որ սրանք առանձին գործիչների հայտարարություն է, եւ պետք է ԲՀԿ-ն վերջնական որոշում կայացնի, որով էլ ամբողջ կուսակցությունը կառաջնորդվի:
- Դուք ինչ կանխատեսումներ ունեք` ինչ ճանապարհով կգնա ԲՀԿ-ն:
- Ճիշտն ասած, իրենց քննարկումների ծավալներին ծանոթ չեմ, իրենք փորձելու են տնտեսական առաջարկություններ անել ընդհանրապես քաղաքական ուժերին, եւ կարծում եմ, որ դա իրենց բնական գործընթացն է: Իսկ թե կմտնեն կոալիցիա, թե` ոչ, դա պարզ չէ, եւ հետո քաղաքական համաձայնություն չի նշանակում կոալիցիա մտնել: Հնարավոր է` ինչ-որ քաղաքական համաձայնություններ ունենանք, բայց ես տեղյակ չեմ, եւ այդ առաջարկությունները դեռ չենք ստացել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում