ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵ ՖԱԿՏՈ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Երեկ երեկոյան շրջանառության մեջ հայտնվեց Ուկրաինայի ՙհեղափոխական նախագահ՚ Ալեքսանդր Տուրչինովի ստորագրությունը կրող մի հրաման, ըստ որի նա, այնուամենայնիվ, հարավ-արեւելքում բանակի ներգրավվածությամբ ռազմական գործողություններ սկսելու հանձնարարականը տվել է:
Այդ հրամանագրով նախատեսվում է. ՙ1. Գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի 2014թ. ապրիլի 13-ի ՙԱհաբեկչական վտանգի հաղթահարման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհապաղ միջոցառումների մասին՚ որոշումը: 2. Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնող հրամանագրի նկատմամբ վերահսկողությունը դնել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի վրա: 3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է հրապարակման օրվանից՚: Իսկ թե գործնական դա ինչ տեսք կունենա եւ ինչ հետեւանքների կհանգեցնի, շատ արագ կդառնա ակնհայտ: