ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԻՍՎԵԼՈՒ ԿԱՄ ՖԵԴԵՐԱԼԻԶԱՑՎԵԼՈՒ ՇԵՄԻՆ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԻՍՎԵԼՈՒ ԿԱՄ ՖԵԴԵՐԱԼԻԶԱՑՎԵԼՈՒ ՇԵՄԻՆ
Այն բանից հետո, երբ ՙհեղափոխական նախագահ՚ Ալեքսանդր Տուրչինովը վերջնագրի տեսքով, ըստ էության, անվերապահ կապիտուլյացիայի պահանջ ներկայացրեց հարավ-արեւելյան Ուկրաինայի ինքնապաշտպանության բանակին ¥ինչպես որ իրենք են ներկայանում¤ª սպառնալով հակառակ պարագայում նրանց դեմ հանել ուկրաինական զինված ուժերը, սկիզբ դրեց այն պնդումներին, որ իրավիճակն այս երկրում գործնականում տեղափոխվել է քաղաքացիական պատերազմի փուլ: Ընդ որում հենց նույնն էր պնդում նաեւ Ուկրաինայի փախստական նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով օրերս հերթական անգամ Ռոստովում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:ՙ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ՚ ԿԻԵՎԸ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌԱՋ
Յանուկովիչը Արեւելյան Ուկրաինայի դեմ զինված ուժերի կիրառման մեջ մեղադրելով ՙհեղափոխական՚ իշխանություններին, այն կարծիքին է, որ պատմությունը նրանց այդ քայլի համար հաստատ չի ների: Իսկ որ դա մերկապարանոց սպառնալիք չէ, հուշում է Արեւելյան Ուկրաինայի վերջին օրերի իրադարձությունները: Չնայած այստեղ անսպասելի եւ ոչ մի բան չկա: Այն առումով, որ այս տարածաշրջանի բանակը, ավելի կոնկրետ դրա, ինչպես որ դեռ մեկ-երկու ամիս առաջ ներկայացնելու առիթ ունեցել ենք, մի քանի հազարի կարգի մարտիկներից բաղկացած հիմնական կորիզն այս օրերին ապացուցեց, որ իրոք այստեղ ներգրավված են բարձր պատրաստվածություն ունեցող զինվորականներ, որոնք ուկրաինական ՆԳՆ-ի հատուկ ստորաբաժանումների եւ ՙԱջ սեկտորի՚ գրոհայինների միացյալ ուժերի ատամի բանը չեն: Ամեն դեպքում փաստն այն է, որ մինչ այս արեւելյան բանակին, թեեւ մեկը մյուսի ետեւից վերջնագրեր ներկայացրեցին դե ֆակտո ՆԳՆ նախարար Ավակովը եւ ՙԱջ սեկտորի՚ լիդեր Դմիտրի Յարոշը, սակայն այդպես էլ ոչ մի հաջողություն չկարողացան արձանագրել: Ընդհակառակը. արեւելյան բանակն այս օրերին սկսեց մեկը մյուսի ետեւից իր վերահսկողության տակ առնել Դոնեցկի մարզի մի շարք քաղաքներ: Եվ նկատենք, որ խոսքը մարզի արեւմտյան հատվածի այն բնակավայրերի մասին է, որոնք գտնվելով ընդհանուր շղթայի վրա, ըստ էության վերահսկում են դեպի մարզկենտրոն եւ Լուգանսկ տանող հիմնական ուղիները: Իսկ դա վկայում է, որ բացի մարտական պրոֆեսիոնալիզմից, արեւելյան բանակում ռազմական ստրատեգիայի առումով եւս լուրջ մասնագետներ են համախմբվել: Այս ամենի հետ մեկտեղ մի շարք դեպքերում արեւելյան բանակը կարողացավ առանց անգամ մի կրակոցի զինաթափել ՙհեղափոխականների՚ մարտական մի շարք ստորաբաժանումների, մի շարք դեպքերում էլ միլիցիան եւ Բերկուտի մարտիկները հայտարարեցին արեւելքին իրենց աջակցության մասին: Դոնեցկի հաջողությունների ֆոնին էլ ակտիվ շարժումներ են վերսկսվել Խարկովում, Օդեսայում, մի խոսքով, գործնականում բոլոր հարավ-արեւելյան մարզերում, ինչը ճնշելու համար Կիեւն ուժեր ակնհայտորեն չունի:
Եվ, վերջապես, որոշ դեպքերում, օրինակª Սլավյանսկ քաղաքում կիրակի օրը Կիեւի կազմակերպած հարձակման փորձն ավարտվեց այնպիսի պարտությամբ, որից հետո ակնհայտ էր, որ առանց բանակի ներգրավման Արեւելյան Ուկրաինայում ՙհեղափոխականները՚ հաջողության որեւէ շանս չունեն: Այս իրավիճակը, ի դեպ, մեր վերջին հրապարակումներից մեկում ենթադրելու առիթ ունեցել էինք, նկատելով նաեւ, որ այդպիսով դե ֆակտո իշխանություններին մնում է երկու ելք: Առաջինըª հաշտվել հարավ-արեւելքի պահանջների հետ ու գնալ Ուկրաինայի ֆեդերալիզացիայի ուղղությամբ: Երկրորդըª փորձել պաշտոնական բանակի ուժերով ջախջախել հարավ-արեւելքի բանակը:
ԻՆՉ ԿՏԱ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ
Այս տեսանկյունից Տուրչինովի` հիշատակած վերջնագիրը հուշում է, որ Կիեւում դեռ մտածում են ուժային տարբերակի մասին, չնայած Ռադայում այդ մասին արդեն խոսում են միայն ծայրահեղականները: Դա հասկանալի է, հաշվի առնելով, որ արդեն պարզապես ճչացող են այն հետեւանքները, որոնք կհաջորդեն բանակը հարավ-արեւելքում գործադրելու փորձերին: Այս առումով նկատենք, որ նախª հրատապ կարգով հրավիրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, Ռուսաստանն Արեւմուտքին առաջարկեց զսպել ՙհեղափոխական՚ իշխանություններին: Հակառակ պարագայում, եթե Արեւելյան Ուկրաինայում բանակը գործադրվի, ՌԴ-ն անթաքույց հասկացրեց, որ միանշանակ կմիջամտի, եւ ով գիտի, թե հետո որտեղ կանգ կառնի այդ միջամտությունը: Բայց մյուս կողմից էլ գործնականում ապացուցված փաստ է, որ բանակի գործադրման մասին որոշումը Տուրչինովը կայացրեց, այսպես ասենք, Կիեւ այցելած ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանի հետ հանդիպումից հետո, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, փորձում է իրավիճակը զարգացնել ռազմական հանգուցալուծման ուղղությամբ: Իմաստն էլ կարելի է տեսնել. ՙհեղափոխական՚ ձեռքբերումներն ուղղակի աչքի առաջ ջուրն են լցվում: Ի տարբերության Ղրիմի, այստեղ խոսքը ներուկրաինական հակամարտության մասին է, որին ռազմական միջամտություն ցուցաբերելը անլուրջ եւ ծայրահեղ ռիսկային է:
Այսպիսովª միակ հույսը մնացել է ուկրաինական բանակի գործադրումը: Բայց դա էլ ելք չէ, քանի որ ահա Ռուսաստանն ակնարկում է, թե բանակի գործադրման դեպքում պատրաստվում է միջամտել, որից հաշված օրեր անց կարող է նաեւ Կիեւն անցնել Դոնեցկի նորաստեղծ հանրապետության կազմ: Սակայն բանակի գործադրումից էլ ԱՄՆ-ը կարող է օգուտներ քաղել. եթե ՙհեղափոխության նվաճումները՚ կորցնելու վտանգը կա, ապա լավ կլինի, որ դա արվի ռուսների անմիջական ռազմական մասնակցությամբ, որ հետո գոնե ռուսական ագրեսիա քարոզելու եւ պատժամիջոցներից խոսելու առիթ լինի:
Այլ բան, որ Կիեւի ՙհեղափոխական՚ իշխանությունները կարող են մի փոքր այլ կերպ մտածել: Նախª ՆԱՏՕ-ից Կիեւը ռազմական օգնության հույսեր արդեն ակնհայտորեն չունի, ինչքան էլ որ ԱՄՆ-ը մեկ-երկու նավ բերեց Սեւ ծով: Հաջորդը. Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հերթական անգամª մինչեւ Caa3 մակարդակ նվազեցրեց Ուկրաինայի վարկանիշը, որից այն կողմ դեֆոլտն է: Եթե դրան էլ գումարենք ռուսական գազի գնի հայտնի պատմությունը, ուղղակիորեն աչքի առաջ ուկրաինական տնտեսության ոչնչանալու, տարադրամի գրեթե հիպերինֆլյացիոն վիճակի փաստերը, ապա հասկանալի է, որ Ուկրաինան առանց հարավ-արեւելքի եւ ռուսական միջամտության էլ է հայտնվել այն ծայրահեղ վիճակում, որից հետո բանակի ներգրավմամբ ռազմական օպերացիան արդեն իսկ բառիս բուն իմաստով կոչնչացնի պետությունը: Եթե սրան գումարում ենք նաեւ այն, որ ուկրաինական բանակային մի շարք ստորաբաժանումներ ¥օրինակª 25-րդ օդադեսանտային բրիգադը¤ հայտարարում են հարավ-արեւելքի կողմն անցնելու մասին, մի մասն էլ պարզապես հրաժարվում են ուժային գործողություններ իրականացնել, ապա հասկանալի է դառնում, որ հարավ-արեւելքում հարձակման հրաման տալով` ՙհեղափոխական՚ լիդերները ոչ միայն պետության, այլ նաեւ, ինչի մասին է վկայում Յանուկովիչի հիշատակած ակնարկը, իրենց անձնական ճակատագիրն են մեղմ ասած` կասկածի տակ դնում: Իսկ եթե այնուամենայնիվ Կիեւում գտնվի մեկը, ով կտա նման հրաման, ապա այն կատարողների թիվը, համոզված ենք, այնքան փոքր կլինի, որ նույնիսկ Ռուսաստանի միջամտության կարիքը կարող է եւ չզգացվել:
Թերեւս այս իրողություններից ելնելով էլ երեկ Տուրչինովը, երբ լրացավ իր իսկ վերջնագրի ժամկետը, հարձակման փոխարեն որոշեց խոսել հանրաքվեի եւ ռեգիոններին հավելյալ լծակներ տալու մասին: Բայց Տուրչինովն առաջարկում է համաուկրաինական հանրաքվե, որի ժամանակ, հասկանալի է, որ հարավ-արեւելքը հաջողության առանձնակի հույսեր չի կարող ունենալ: Առավել եւս, որ առաջարկվում է հանրաքվե անել մայիսի 25-ինª նախագահական ընտրությունների օրը, երբ հասկանալի է, որ բացի արեւելյան երկու-երեք մարզերից` մյուս բոլոր հատվածներում քվեարկությունն անցկացվելու է ՙԱջ սեկտորի՚ ավտոմատների, օլիգարխիկ փողերի, Կիեւի վարչական լծակների եւ ՙհեղափոխականների՚ տոտալ քարոզների ներքո: Մի խոսքովª սա ընդամենը ժամանակ շահելու համար սովորական բլեֆ է, որին հարավ-արեւելքը կարծես թե չի էլ պատրաստվում գնալ: Իր այս առաջարկով Տուրչինովը, անշուշտ, փորձում է նաեւ ժամանակ շահել ու խուսափել խոստացած հարձակումից: Բայց մեկ է, այսօր-վաղը ստիպված է վերջնական որոշում կայացնել, հաշվի առնելով, որ հարավ-արեւելքի բանակը շարունակում է իր վերահսկողության տակ առնել ամբողջական քաղաքներ, ընդլայնել ուժերը, որից հետո իրենք իրենց էլ հանրաքվե կանեն ու Կիեւին կկանգնեցնեն կատարված փաստի առաջ:
Մի խոսքով, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ուկրաինական այս իրավիճակը, արդեն գրեթե կասկածներ չկան: Միակ տխուր հարցադրումն այս պահին այն է, թե դա ինչ կարգի զոհեր կպահանջի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

