ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՅԿՈՏ ԿՀԱՅՏԱՐԱՎԻ»
Արխիվ 12-16ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՅԿՈՏ ԿՀԱՅՏԱՐԱՎԻ»
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ ասուլիս "Հոմոֆաշիզմի դևսեւորումները Հայաստանի կրթական համակարգում" թեմայով: Չնայած կառավարության դիրքորոշմանը` Արեւմուտքի կողմից հովանավորվող ՀԿ-ները, այսպես կոչված , գենդերային բաղադրիչը ցանկանում են ներդնել ուսումնական ծրագրում` կազմակերպելով "փակ" հավաքներ: Բանախոսներն էին "Համահայկական ծնողական կոմիտեի" նախագահ Արման Բոշյանը, "Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման" ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը եւ լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
Ա.Բոշյանը ուրախությամբ նշեց, որ ապրիլի 3-ին կառավարությունը մերժել է մի ծրագիր, որով ներկայացված էր գենդերային միջոցառումների ցանկը:
- Մեր առաջարկությամբ կառավարությունն ընդունել է նմանատիպ մի նախագիծ` կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին տարբեր ծրագրերի, միջոցառումների ու իրավական ակտերի ցանկ. օրենքը փոփոխության ընթացքում է: Եվ եթե հանկարծ նոր կառավարությունը փորձի դպրոցական համակարգում մտցնել գենդերային գաղափարախոսություն` համահայկական բոյկոտ կհայտարարվի նման դասընթացներին: Կառավարությունը մերժել է նաեւ դպրոցական համակարգում "գենդեր" եզրույթը դասագրքերում ընդգրկելու նախաձեռնությունը: Մենք վերջերս Լեզվի պետական տեսչությունից ստացել են թիվ 275 փաստաթուղթը, համաձայն որի` գենդեր բառը նույն սեռափոխված վարքն է:
Պարոն Բոշյանի խոսքով.
- Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մեր հարցմանը գրավոր պատասխանել է` հավաստիացնելով, որ Հայաստանը չունի որեւէ միջազգային պարտավորություն գենդեր եզրույթը Հայաստանում օգտագործելու համար: Ասեմ նաեւ, որ թիվ 57 օրենքը` ոչ պաշտոնական անունը գենդերային օրենքը, Ղրղըզստանի համապատասխան օրենքից է թարգմանվել տարիներ առաջ, նախկին սոցապ նախարարության միջոցոներով, որի վրա ի դեպ ծախսվել է երեք միլիոն 500.000 դրամ:
Հ.Գ. "Գենդերային օրենքի" ազգակործան հետեւանքների մասին բանախոսների մտավախություններն ու դրանց դեմ պայքարի մասին կարդացեք "Իրավունքի" առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

