«Ո՞ՆՑ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵՆՔ, ԵՐԲ ՉԳԻՏԵՆՔ ԻՆՉՊԵՍ Է ԵՂԲԱՅՐՍ»
Արխիվ 12-16«Ո՞ՆՑ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵՆՔ, ԵՐԲ ՉԳԻՏԵՆՔ ԻՆՉՊԵՍ Է ԵՂԲԱՅՐՍ»
Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարազատները լուրջ մտահոգված են իրենց տղայի ճակատագրով:
"Էլի գերիներ կային, որ եղբորիցս ուշ էին գերեվարվել` ասենք Խոջոյանը, բայց իրենց շատ սեղմ ժամկետներում վերադարձրին: Իսկ եղբորս չգիտես ինչու` չեն վերադարձնում: Որ նման օրինակ ենք բերում, ասում են` Հայաստան վերադարձնելու գործընթացը շատ ավելի կարճ է տեւում, քան երրորդ երկիր տեղափոխման գործընթացը: Ասում են` հանգիստ եղեք, բայց ո՞նց հանգիստ լինենք, երբ չգիտենք` ինչպ՞ս է եղբայրս, ի՞նչ է անում: Մենք հանգիստ կլինենք միայն այն դեպքում, երբ եղբայրս ազատվի գերությունից",- մեզ հետ զրույցում ասաց գերության մեջ գտնվող Հակոբի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

