Ի՞ՆՉ ԵՆ ԿՈՐՑՐԵԼ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՋԱՎԱԽՔՈՒ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ԵՆ ԿՈՐՑՐԵԼ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Հայտնի դարձավ, որ ՀՀ-ի եւ Վրաստանի Բրիտանիայի դեսպանները մեկնել են Ջավախք` ինչ-ինչ հանդիպումների: Այցի իրական նպատակների մասին որեւէ տեղեկություն չկա, ուստի մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, "Ջավախք" հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ ասաց, որ այդ թեմայով նա զրուցել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ, որն էլ նրան փոխանցել է, որ տարածաշրջանի այդ դեսպանները` Բաքվի, Թբիլիսիի եւ Երեւանի, շատ հաճախ աշխատանքային հանդիպումներ են ունենում իրենց պաշտոնավարած որեւէ երկրներից մեկում: Հերթական այցն էլ եղել է Վրաստանում, այնուհետ` Ջավախքում. "Նրանք միասին ուսումնասիրել եւ ծանոթացել են տեղի խնդիրներին, տեղի իշխանությունների եւ հասարակական սեկտորի հետ են հանդիպել ու զրուցել: Ըստ դեսպանի` նրանց այցը բավական ուսուցողական է եղել, եւ ամեն ինչ անցել է բարձր մակարդակով: Այնպես որ, այս հանդիպումները, այցելությունները բացառիկ երեւույթներ չեն եւ ոչ էլ` անակնկալ":
Հաշվի առնելով բրիտանական դեսպանատան ախորժակը եւ նրանց երկրի վերնախավի բացառիկ նենգությունը` ինչպես նաեւ այն, որ հենց այնպես ոչինչ չի լինում, ուստի այս անգամ եւս "շպիոն օնիկների" տարբերակով մի խումբ բրիտանացիներ իրենց քիթն արդեն խոթում են ՀՀ-ի համար շատ կարեւոր մի տարածաշրջան, որտեղ ապրում են բազում հայեր: Շարունակությունը բարի լինի...
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

