«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ` ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ` ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐՈՒՄ
"Կուտակային կենսաթոշակի մասին" օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող "ԴԵՄ ԵՄ" քաղաքացիական նախաձեռնության անդամները յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացնում`բանկոմատներում կանխիկացնելով իրենց ամբողջ աշխատավարձը:
Նախաձեռնության անդամների կարծիքով` կուտակային կենսաթոշակի պարտադիր պահումները բյուջեն լցնելու միջոց են: Նշենք, որ նախաձեռնության անդամները եւս մեկ ակցիա են իրականացնում` հնարավորինս ուշացնելով կոմունալ վարձերի վճարումը` այդ կերպ "պատժելով" կառավարությանը, որպեսզի վերջինս էլ չկարողանա ժամանակին կատարել իր ֆինանսական պարտականությունները: Թե արդյոք նման քայլերը որեւէ կերպով ազդել են բանկային համակարգի աշխատանքի եւ կայունության վրա, ճշտեցինք ԿԲ մամուլի ծառայությունից, որտեղից էլ տեղեկացրին. "Ոչ, այս պահի դրությամբ որեւէ փոփոխություն չկա":
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

