ԳԼԵՆԴԵԼԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ 24 ԺԱՄՅԱ ՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
Արխիվ 12-16ԳԼԵՆԴԵԼԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ 24 ԺԱՄՅԱ ՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
Գլենդելի Հայ երիտասարդների միությունը ապրիլի 24-25-ը 24-ժամյա բողոքի ակցիա է կազմակերպում Թուրքիայի հյուպատոսության առջեւ: Ըստ Asbarez-ի՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույցին կհաջորդեն «Երաժշտությունը` որպես դիմադրություն» և «Արվեստը` որպես վերածնունդ» երաժշտական կատարումները: Այնուհետև ցուցարարները կներկայացնեն Հայոց ցեղասպանության մասին Գրիգերի Սթանթոնի «Ցեղասպանության 8 փուլերը» ստեղծագործությունը, որից հետո կկայանա Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ:

