ՈՐՔԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՏ ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՈՐՔԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՏ ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Haber7 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չի մտնի Սենատի մեծ օրակարգ։
Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Մազհար Բաղըլըն հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգները հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջև հարաբերությունները կվատանան:
Երեկ էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Վաշինգտոնին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ թեման բացասական ազդեցություն չունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Ինչպես հայտնում է CNN Turk հեռուստաընկերությունը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հատուկ շեշտադրում է կատարել Հայոց Ցեղասպանության թեմայի վրա:
Իր հերթին Բեյները ասել է, որ 1915 թվականի դեպքերը պատմաբաններ գործն է, այլ ոչ թե քաղաքական գործիչների:
Դե ինչ որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան թուրքական ԶԼՄ-ներն ու իշխանավորները խուճապի մեջ են հայտնվում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

