Ս. Շահվերդյան. «ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԼՍԵԼՈՎ` ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐ ԵՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

Ս. Շահվերդյան. «ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԼՍԵԼՈՎ` ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐ ԵՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ»

 

Վերջին օրերին մշակույթի գործիչների շրջանում ամենից ակտուալ թեման նոր մշակույթի նախարարի ով լինելն է: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ով բազմիցս հակադրություններ է ունեցել այժմ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հետ, "Իրավունքի" հետ զրույցում անկեղծորեն նշեց, որ կցանկանար արվեստի բնագավառի մարդ տեսնել այդ պաշտոնում:

- Կարծում եմ` նոր նախարարը վստահաբար պետք է առաջին հերթին լինի ճաշակով մարդ, դա շատ կարեւոր է: Պետք է արվեստին մոտ կանգնած մարդ լինի, հասկանա, թե ինչ բան է արվեստը եւ ինչպես է պետք սատարել արվեստին: Վերջին մի քանի տարիներին ես այդպիսի մարդ չեմ տեսել այդ պաշտոնում: Տեսել եմ մարդիկ, ովքեր շատ քիչ են առնչվում եւ գրեթե կապ չունեն արվեստի հետ: Իսկ այդպիսի մարդիկ երբեք չեն կարող կառավարել եւ ճիշտ ուղղության վրա դնել մեր արվեստը: Այսինքն` մեզ պետք է մարդ, ով առաջինը` ճաշակ ունի, երկրորդը` բանիմաց է եւ կարող է կառավարել մշակույթը, եւ իր կողքին կունենա շատ լուրջ մենեջեր ու օգնականներ, որոնք մենեջերությունից եւ պրոդյուսինգից բան են հասկանում: Անուններ չեմ ուզում տալ:

- Սուրեն, Դուք բազմիցս հակադրություններ եք ունեցել Հ. Պողոսյանի հետ...

- Հարցը նրանում է, որ Շահվերդյան ազգանունը լսելով` միանգամից նախարարի մոտ բացասական ու մերժողական էմոցիաներ են արթնանում: Եթե Հայաստանում կան մի քանի երիտասարդ գործող ռեժիսորներ (թեպետ արդեն ինձ երիտասարդ չի կարելի համարել), որոնք մի փոքր պահանջարկ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ դրսում, տեղական ոչ մի թատրոնում տեղ չունեն, ինչո՞վ է դա պայմանավորված: Հիմա ես արդեն սկսել եմ զբաղվել ինքս իմ` անտերպրիզային թատրոնով, այսինքն` վարձակալում եմ թատրոնի շենք եւ ներկայացում բեմադրում: Բայց շատ անիմաստ եւ անհեթեթ ներկայացումներ պետական հովանավորության տակ են եւ պետական թատրոններում ինչ ուզում` անում են: Ես սպասում եմ, որ մի օր կգա բանիմաց նախարար: Ընդամենը պահանջս եւ ցանկությունս հետեւյալն է` որ նա մի փոքր ճաշակ ունենա, այ դա արդեն շատ բան կփոխի: Այս ամենից բացի, չնայած մշակույթի նախարարն իմ ոչ մի նախաձեռնություններին չի արձագանքում եւ ոչ մի կերպ չի աջակցում, ես` նվաստաս, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել նախարարին, պատրաստ եմ նրան օգնել:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում