2014 ԹՎԱԿԱՆԸ ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՏԱՐԻ

Արխիվ 12-16

2014 ԹՎԱԿԱՆԸ ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՏԱՐԻ


Հայ մեծանուն բանաստեղծ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Սկսած բանաստեղի ծննդյան օրից` ապրիլի 14-ից ամենուրեք թևածում է սահյանական շունչը, ամենուրեք հնչում են երգեր` Սահյանի բառերով: Ապրիլի 15-ին Ալ.Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հերթական միջոցառումը` համերգային ծրագիր նվիրված անվանի բանաստեղի 100-ամյակին: Լեփ-լեցուն դահլիճում Սահյանի մասին պատմող կարճ ֆիլմերը ընդմիջվում էին նրա բանաստեղծությունների ներկայացմամբ, երեկոյին հանդիսատեսը մեկ անգամ ևս զմայլվեց Սահյանի խոսքերով գրված երգերով: Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և ՀՀ գրողների Միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը դահլիճից հնչեցրեցին խոսքեր` բանաստեղծությունների տեսքով: Մերուժան Տեր-Գուլանյանը նաև երգեց, քանի որ Սահյանը նրա խոսքով` շատ է սիրել երբ ինքը երգել է: «Մեր հայ ազգային մշակույթը հարուստ մշակույթ է, բոլորը թող գան ու սովորեն հայ ճարտարապետությունը և արվեստի մյուս ճյուղերը: Մենք հայերս միշտ միասնական ազգ ենք եղել և օտարները աշխատել են խարխլել մեր միասնականությունը, պատմական հիշողությունը և միտքը»,-զրույցներից մեկում այսպես է բնորոշում հայ մշակույթը և ազգին Համո Սահյանը:

Բանաստեղծի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Սահյանի հարզատներն ու մշակույթի անվանի գործիչներ:

Նշենք, որ Համո Սահյանի ծննդավայր՝ Լոր գյուղում գտնվող նրա տունը, կվերակառուցվի և կվերածվի թանգարանի, որտեղ կպահպանվեն գրողի թողած ժառանգությունը: Տուն-թանգարանի բակում կտեղադրվի նաև Սահյանի կիսանդրին: «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Շչորս Դավթյանի խոսքով` տուն-թանգարանի վերակառուցելու հետո այնտեղ կբացվի ցուցադրություն, որտեղ տեղ կգտնեն նաև վերջինիս մոտ պահված Համո Սահյանի մի քանի ձեռագրեր, գրքեր և այլ իրեր:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում