Լ.ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԵՌԱՀԱՐ ՀԱՇՎԱՐԿԸ
Արխիվ 12-16Լ.ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԵՌԱՀԱՐ ՀԱՇՎԱՐԿԸ
Ասում են, թե ՀԱԿԿ-ն սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել ոչ միայն կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, այլև անձամբ ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի դիրքորոշման պատճառով: Պարզվում է, որ Զուրաբյանը դեմ է կառավարման խորհրդարանական մոդելին, քանի որ ակտիվորեն նախապատրաստվում է 2018թ. Նախագահական ընտրություններին՝ որպես ՀԱԿ-ի թեկնածու, քանի որ վստահ է, որ ԼՏՊ-ն ծերացած կլինի այդպիսի պաշտոնի համար: Իհարկե Լ.Զուրաբյանը հասկանում է, որ լուրջ ձայներ չի հավաքի, սակայն “ժպտերես երիտասարդը” հաշվի է առել իր և ԲՀԿ-ի միջև առկա փոխադարձ համակրանքը, ինչն օգտագործելով էլ մտադիր է ԲՀԿ-ի հետ մտնել շուկայական հարաբերությունների մեջ: Այսպես նա հույս ունի ԲՀԿ կողմից պաշտպանվելիք ապագա “նախագահացու”-ի օգտին հրաժարվել իր թեկնածությունն առաջադրելուց՝ փոխարենը ակնկալելով լուրջ ֆինանսական փոխհատուցում:

