ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Արխիվ 12-16ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Մեծարգո Հովիկ Արգամի.
<<Սահմանադրական իրավունք> միություն> կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ նվաճումներ՝ ի փառս մեր Հայրենիքի ու Ազգի: Վստահ ենք, որ Ձեր ղեկավարության ներքո ՀՀ նորանշանակ կառավարությունը կլուծի մեր տնտեսության առջեւ ծառացած բարդ խնդիրները, նոր շունչ կտա արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, կապահովի վերելք կրթույթան ու մշակույթի ասպարեզներում, կնվազեցնի սոցիալական լարվածությունը եւ առաջընթաց կգրանցի բնապահպանական հարցերում:
ՍԻՄ կուսակցությունը պատրաստակամ է աջակցել Ձեր հայրենանվեր ծրագրերի իրականացման աշխատանքի մեջ:
Հարգանքով ՍԻՄ կուսակցության նախագահ՝ Հայկ Բաբուխանյան:

