Կառավարությունում սպասվում են բոլոր տեսակի փոփոխությունները. Հ. Աբրահամյանի հարցազրույցը

Արխիվ 12-16

Կառավարությունում սպասվում են բոլոր տեսակի փոփոխությունները. Հ. Աբրահամյանի հարցազրույցը

arm136739903997

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ գործունեություն պետք է ծավալի «ի բարօրություն ժողովրդի եւ տնտեսության»: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին, թե ինչպես է իրեն զգում նոր պաշտոնում, ինչ առաջնահերթ հարցեր է տեսնում:

Հ. Աբրահամյանը ասաց, որ իր  հետագա գործունեությունը պետք է ծավալի այնպես, որպեսզի հնարավոր դառնա  երկիրը տանելու  դեպի զարգացում:

«Ժամանակ եմ խնդրում ձեզնից եւ հետո ձեզ կասեմ իմ մտահոգությունների  մասին եւ կարող եմ միայն ասել, որ այս պահին զգում եմ իրավունք եւ  պարտականություն», -ասել է Հ. Աբրահամյանը:

Լրագրողների հարցին ի պատասխան, թե կկարողանա՞ք երկիրը դուրս բերել ճգնաժամից, Հ. Աբրահամյանը ասել է. «Ձեր օգնությամբ, միասին»:

Հ. Աբրահամյանը ասաց, որ ժամանակին Տ. Սարգսյանն էլ ամեն ինչ արել է տնտեսական բարօրություն ապահովելու համար, եւ հիմա ինքն էլ նոր կառավարության հետ միասին պատրաստվում է համատեղ աշխատել, որ երկիրը տանի զարգացման:

Լրագրողների այն հարցին, թե ինչ  է պետք անել արտագաղթի աճող տեմպերը զսպելու համար, ՀՀ նորանշանակ վարչապետը նշեց, որ պատրաստվում է պայքարել բոլոր արատավոր երեւույթների դեմ:

«Համաձայն չեմ ձեր նշած թվերի հետ, ունենք ոչ բարեկեցիկ  ապրող քաղաքացիներ, եւ  ամեն ինչ անելու ենք նոր կառավարության հետ եւ նախագահի աջակցությամբ առկա խնդիրներին  լուծում տալու համար»:

Հարցին, թե կառավարությունում ինչ փոփոխություններ են սպասվում, Հ. Աբրահամյանն պատասխանեց. «Բոլոր տեսակի փոփոխությունները»:

Ինչ մնում է ոչ իշխանական ուժերի հետ համագործակցությանը, Հ. Աբրահամյանն ասում է.

«Ոչ իշխանական ուժերի հետ  խորհրդակցել եմ եւ նաեւ անկախ փոձագետների հետ եմ խորհրդակցել: ՀՀ  նախագահի  հետ քննարկում ենք հետագա ընթացքը, եւ  եթե ցանկություն  կլինի ոչ իշխանականների կողմից կառավարությունում աշխատելու,  նախագահը կքննարկի, եւ հետո պարզ կլինի»:

Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ արդեն ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իրեն շնորհավորել է:

Աղբյուրը՝ Galatv.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում