ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԴԻՄԱՎՈՐԵՑ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԴԻՄԱՎՈՐԵՑ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է ծանոթանա թե կառավարության կազմին եւ թե հետագա աշխատանքներին: Ինչպես նախապես հայտարարվել էր, ուղիղ ժամը 12:00-ին կառավարություն ժամանեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Որեւէ վայրկյան անգամ չուշացումն արդեն իսկ խոստումնալից էր շատերի համար, բայց որքան էլ որ տարօրինակ էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չդիմավորեց թե երկրի եւ թե կառավարության նոր ղեկավարաներին, այլ նրա փոխարեն դիմավորելու դուրս եկավ աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն ու կառավարության որոշ աշխատակիցներ: Նեղացվածություն է դա, թե ոչ պարզ կլինի ապագայում: Այս պահին արդեն տեղի են ունենում քննարկումներ եւ ծանոթություններ, սպասենք հետագա զարգացումներին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

