ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Արխիվ 12-16ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնալկ Էդուրադ Շարմազանովը հայտնելով, որ ՀՀ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, չբացառեց, որ փոփոխություններ կարող է լինեն նաև կառավարությունում: Մեզ հասած տեղեկություններով ՀՀ տարածքային կառավարման նախարար է նշանակվելու հանրությանը քաջ հայտնի ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով ընդունելի անձ է համարվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի բարձրաստիճան եւ բիզնես շրջանակների համար, ինչպես նաեւ իր բազմաթիվ աշխատանքների շնորհիվ սիրված է ժողովրդի կողմից Հանրապտության ամբողջ տարածքով մեկ: Ըստ մեր աղբյուրի Ա.Նիկողոսյանը խոստացել է արագ կերպով լուծել երկրում առաջացած բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես աշխատատեղերի հետ կապված:
Նշենք, որ 2013 թվականից Անդրանիկ Նիկողոսյանը ղեկավարում է Եվրասիական շարժումը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու արտաքինք աղաքականության ծրագրին և Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն: 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով Անդրանիկ Նիկողոսյանը ՌԴ մշակութային զարգացման, արտերկրում ռուս մշակույթի, ինչպես նաև ռուսերենի զարգացման և տարածման համար պարգևատրվել է «Բարեկամության շքանշան»-ով, իսկ 2013 թվականին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի կողմից՝ «Պատվոշքանշան»-ով»: 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

