ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ԱԿՏԻՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՆ ԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ԱԿՏԻՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՆ ԱՆՈՒՄ
Այսօր միանալով Երեւանի քաղաքապետարանի «Մաքուր պահենք մեր քաղաքը» կոչին՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը, ինչպես նաեւ «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականն ու «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին` ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Նշենք, որ շաբաթօրյակի մասնակիցները մաքրեցին ու բարեկարգեցին Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը, որտեղ նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ բարերարների ճեմուղին»:
Ի դեպ, շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում էր նաեւ արտգործնախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանը, մինչդեռ որոշ պաշտոնակատար նախարարներ «ակտիվորեն» լռում են ու սպասում նոր կազմավորվող կառավարության դիրքորոշմանը` մասնավորապես իրենց «լինել, թե չլինելու» հարցում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

