ԿԱՅԱՑԱՎ «ՆՌԵՆԻ» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԳԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ԿԱՅԱՑԱՎ «ՆՌԵՆԻ» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԳԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց «Նռենի» ամենամյա երգի միջբուհական փառատոնը, որն այս տարի նվիրված էր բուհի ուսանողական խորհրդի հիմնադրման 20-ամյակին: Նշենք, որ տարբեր բուհերից նախընտրական փուլն անցել ու փառատոնի եզրափակիչ էր հասել 16 ուսանող։ Երգի փառատոնի ժյուրիի կազմում էին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արզաս Ոսկանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը, ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր, երգիչ Հենրիկ Սիմոնյանը, «The Beautified Project» խմբի մեներգիչ, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը եւ ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը: Թեժ պայքարի արդյունքում հեղինակավոր ժյուրին ընտրեց հաղթողներին. 1-ին հորիզոնականը զբաղեցրեց ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի «Լոգոպեդիա» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթեւիկ Այվազյանը, 2-րդ տեղում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Էլիզաբեթ Ադիկյանը, իսկ 3-րդ հորզոնականը կիսեցին ՀՊՄՀ ուսանող Վարդան Գալստյանն ու Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Սահակյանը։ Հատուկ մրցանակի արժանացավ Վանուհի Հովհաննիսյանը (Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա):
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

