՛՛ԹՈՂ ԳՆԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ 18 ՏԱՐԵԿԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵՆ՛՛
Արխիվ 12-16՛՛ԹՈՂ ԳՆԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ 18 ՏԱՐԵԿԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵՆ՛՛
Սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով, այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ ուղարկելու մասին հնչող հայտարարությունների թեմային, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշելով.
“Ջոկատներ ձևավորելը, գնալ Սիրիա կռվելու ամենամեծ հիմարությունն է: Դա կլինի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը: Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ” ,-ասել է հանրապետության նախագահը:

