ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր` ապրիլի 12-ին, մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:
Ծառատունկին մասնակցելուց հետո դեսպանը «Twitter»-ի իր միկրոբլոգում այդ մասին գրառում է կատարել, որում ՀՀ ԱԳ նախարարին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհակալություն է հայտնել իրեն ընձեռնված նման հնարավորության համար:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

