ԷԴՈՒԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆ. «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԸ ՄԻՇՏ ԷԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԿԳՏՆԻ»

Արխիվ 12-16

ԷԴՈՒԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆ. «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԸ ՄԻՇՏ ԷԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԿԳՏՆԻ»

 

Օրերս Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի հիմնադիր-ռեկտոր, ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Էդուարդ Սեդրակյանը դարձավ 70 տարեկան: Հոբելյանի առիթով, Սեդրակյանի հիմնադրած բուհի ուսանողները կազմակերպել էին միջոցառում` ներկայացնելով Սեդրակյանի կյանքի, գործունեության կարևոր և հիշարժան դրվագները: Միջոցառմանը ներկա էին Սեդրակյանի հարազատներ, ընկերներ, գործընկերներ և տարբեր տարիներին բուհն ավարտած ուսանողներ:

«Իրավունքը» ևս շնորհավորելով ԷԴՈՒԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ 70-ամյակը գեղանկարչի հետ զրուցեց նրա ձեռքբերումների, հիմնադրած բուհի և ցուցահանդեսների մասին:

«Ձեռքբերուներ շատ են եղել, օրինակ, կայուն և լավ ընտանիք ունենալը` լավ զավակներ, ովքեր ունեն իրենց ընտանիքը, զավակները և ապրում են ակտիվ ստեղծագործական կյանքով, դա արդեն ինձ համար ձեռքբերում է: Իհարկե, ձեռքբերում է նաև իմ ամբողջ ստեղծագործական անցած ուղին, այսպես ասելով թվում է` սա իմ ստեղծագործական կյանքի ավարտն է, սակայն ավատը չէ, քանի որ այդ ամբողջ ճանապարհին կան ձեռքբերումներ: Ի վերջո, այն ճանապարհը, որն անցել եմ իր ամբողջ հարթություններով և դժվարություններով, բացի այն, որ հետաքրքիր է դարձրել իմ ստեղծագործական կյանքը, այլև` ամբողջ այդ ընթացքում սկսել եմ վերանայել իմ աշխատանքը` լավը վատից զատելով: Իմ ողջ ստեղծագործական կյանքը եղել է ակտիվ, սա նույնպես ինձ համար ձեռքբերում է: Ես էությամբ ակտիվ մարդ եմ և միշտ աշխատում եմ ինձ համար նոր մի աշխատանք ստեղծել, նոր բարդության մեջ մտնել: 1996 թվականին, երբ ստեղծեցի Գեղեցիկ արվեստների ազգային ակադմիան գտնվում էի բուռն ստեղծագործական և մանկավարժական գործունեության մեջ, սակայն ինձ ինչ-որ բան էր պակասում, հոգու այդ բացը լրացրեցի ստեղծելով ակադեմիան»:

Գեղանկարչի համար լուրջ ձեռքբերում է նաև իր վերջերս հիմնադրած «Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորում» հասարակական կազմակերպությունը, որտեղ այժմ ընթանում են աշխատանքեր, որպեսզի հետագայում հանրությանը ներկայանան կայուն միության կարգավիճակով` միություն, որը զբաղվում է իրեն թողած ժառանգությամբ:Միության նպատական է հայ կիրառական արվեստը և դիզայնը առաջ տանել և նրան բերել համաշխարհային ճանաչում: «Պետք է ձգտել լավին և ձգտման այդ ճանապարհին նորանոր բարձունքներ նվաճել: Իմ կյանքում չի եղել մի դեպք, որ ես ասեմ սա դժվար է, սա բարդ է, ես միշտ կատարում եմ աշխատանքը` անընդատ խնդիրը բարդացնելով, որի վառ ապացույցն է ակադեմիայի ստեղծումը և բարձր որակի հասցնելը: Մեծ նվիրման ու տքնաջան աշխատանքի արդյունքում է, որ ակադեմիայի սաները տոնել են բազում հաղթանակներ` մասնակցելով բազմաթիվ հանրապետական և միջազգային փառատոների»,-նշում է ԷԴՈՒԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

- Բուհ ղեկավարելը արդյո՞ք չի խանգարում Ձեր ստեղծագործական գործունեությանը:

- Իհարկե կան նկարիչներ, արվեստագետներ, ովքեր ասում են, թե մանկավարժությունը խանգարում է իրենց ստեղծագործել: Անշուշտ, այս մտքի հետ ես համամիտ չեմ, կարող եմ անգամ ասել, որ ինձ օգնում է, մի պարզ պատճառով` մենք սովորեցնելով սովորում ենք: Սովորում ենք երիտասարդներից, ովքեր թարմ ուղեղներ են: Նրանք այսօր ավելի շատ տեղեկություններ ունեն, ամբողջ աշխարհը նրանց աչքերի առջև է: Երիտասարդների հետ շփումը բերում է բոլորովին նոր մտքեր` մենք թարմ ենք մնում մտքով, ինչու չէ, նաև տեսքով: Ստեղծագործող մարդը միշտ էլ ստեղծագործելու համար ժամանակ կգտնի, եթե ասելիք կա ապա ինչ- որ ժամանակ այն ասվում է, ոչինչ չի կարող խանգարել:

- Վերջին անհատական ցուցահանդեսի ժամանակ նշեցիք, որ Ձեր հոբելյարի հետ կապված արվեստասեր հասարակությանը կրկին կներկայանաք ցուցահանդեսով:

- Կարծում եմ մինչև տարվա վերջ կլինի իմ հերթական ցուցահանդեսը: Գործերը շատ են, նախապատրաստվում եմ հետաքրքիր ընտրություն կատարել, որպեսզի այդ ցուցահանդեսին ներկայանամ ուրիշ խոսքով:

- Բոլոր նկարներում գերիշխում են կապույտը և մանուշակագույնը, իսկ ի՞նչ գույներով կներկեյիք 70 տարիների ապրած ձեր կյանքի օրերը:

- Այդ գույների ընտրությունը հատուկ արված չէ, քանի որ գույնը տեսնում եմ ու զգում: Նկարելուց երբեք չես մտածում ինչ գույն վերցնել, սա գալիս է ուրիշ տեղից, որը չես կարող իմանալ` ուրիշ թելադրանք է: Անում ես այն, ինչ տեսնում ես, չեմ ուզում որևէ գույնի նեղացնել, բայց նկարներում կապույտը և մանուշակագույնն, իրոք գերիշխող են: Չգիտեմ, գուցե սա ինչ-որ բան ասում է իմ ներաշխարհի մասին: Կյանքիս օրերը բոլոր գույներով էլ կներկեմ, քանի որ յուրաքանչյուր գույն իր խորհուրդն ունի: Բոլորս մեր կյանքի օրերը պետք է ներկենք այն գույներով, որն զգում ենք այդ օրը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում