ԷԼ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ՈՒ ՄԱՔՈՒՐ ԴԱՎԻԹԱՇԵՆ
Արխիվ 12-16ԷԼ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ՈՒ ՄԱՔՈՒՐ ԴԱՎԻԹԱՇԵՆ
Երեւանի քաղաքապետարանի կողմից, ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը մեկնարկեց: Առավոտ կանուխ ողջ մայրաքաղաը լվացվում ու մաքրվում էր, բազում երեւանցիներ ջանք ու եռանդ չէին խնայում ծառեր տնկելու, ջրելու եւ շրջակա միջավայրը մաքրելու ուղությամբ: «Իրավունք»-ը անմասն չմնաց եւ սիրով իր մասնակցությունը ցուցաբերեց Երեւանի ամենաբարեկեցիկ թաղամասներից մեկի` Դավիթաշեն թաղամասում իրականացնելով ծառատունկ: Տողերիս հեղինակը, զրուցելով թաղամասի համայնքապետ Ռուսլան Բաղդասարյանի հետ տեղեկացանվ, որ շուրջ 800 ծառ է արդեն տնկվել Դավիթաշեն թաղամասում սկսած կենտրոնական այգուց ընդհուպ մինչեւ միջբակային տարածքները. «Պետք է նշեմ, որ հատուկ ոչ մեկին չենք հրավիրել, բոլորը նախապես իմանալով, որ այսօր շաբաթօրյակ-ծառատունկ է սիրով եւ պատրաստակամությամբ եկել եւ մասնակցում են այս գեղեցիկ միջոցառմանը: Շատ հաճելի է, երբ համաքաղաքային միջոցառումը վեր է ածվում տոնակատարության»: Ռ. Բաղդասարայնի խոսքով թաղամասում տարեկան կտրվածքով, գարնանն ու աշնանը տնկվում է մոտ 1500-2000 ծառ: Համայնքապետը ուրախությամբ նաեւ նշեց, որ վերջին ցրտահարության արդյունքում արդեն նախապես տնկված ծաղիկները` կակաչները, բարեբախտաբար չեն ցրտահարվել:
Ինչպես հետո տեղեկացանք միայն Դավիթաշեն համայնքում այս գեղեցիկ միջոցառմանը մասնակցել են շուրջ 1000 հոգի դավիթաշենցիրներ, մինչ ծառատունկը թաղամասում արդեն կար 15.000 ծառ, եւ դրան գումարած այսօր 800 ծառ եւ 300 թուփ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ



