ՄԵԿՆԱՐԿԵՑ ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ ՖԵՍՏԸ
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿԵՑ ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ ՖԵՍՏԸ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն օրերս, Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում, մեկնարկեց Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին նվիրված փառատոնը:
Համերգի ընթացքում ելույթ ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Ներկայացան նաև մենակատարներ Գևորգ Բադալյանը՝ գրաֆիկ պատկերներ դաշնամուրի համար, Տիգրան Ասլանյանը՝պրելյուդ դաշնամուրի համար՝ նվիրված Սերգեյ Ռախմանինովին, Ջեննի Ասատրյան՝ «Անուրջներ» երեք քանոնի համար՝ մենակատարներ Աննա Բաբայան, Աստղիկ Մնեցունց, Աննա Մանասերյան, Հովիկ Սարդարյան` Ակվարել ջութակի և դաշնամուրի համար, մենակատարներ՝ Լուսինե Հարությունյան՝ ջութակ, Հովիկ Սարդարյան՝ դաշնամուր:
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

