ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ` ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Արխիվ 12-16ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ` ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Իսպանիայի Սանտե Կոլոմա դե Գրամենետ քաղաքի «Auditori can roig i torres» համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիտուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված «Քո հետքերով» բարեգործական համերգ, որի ընթացքում սիրված երգչուհու երգերը կատարեց երգչուհի Սոնա Արոյանը:
«Իրավունքի» հետ զրույցում Իսպանիայում բնակվող երգչուհի ՍՈՆԱ ԱՐՈՅԱՆԸ նշեց. «Ցավոք, համերգը տեղի է ունեցավ Ֆլորա Մարտիրոսյանի մահվանից հետո, բայց նրա կենդանության օրոք միշտ ցանկություն եմ ունեցել նրա հետ երգելու մեկ բեմում: Նույնիսկ, տիկին Մարտիրոսյանը ծրագրում էր 2013 թվականին համերգներով հանդես գալ Եվրոպայում, բայց ցավոք, ամեն ինչ այլ ընթացք ունեցավ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

