ՄԵԿՆԱՐԿԵՑ "ԹԱՏՐՈՆ X" ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 7-ՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵՑ "ԹԱՏՐՈՆ X" ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 7-ՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ


Երեկ մեկնարկեց "Թատրոն X" հանրապետական 7-րդ թատերական փառատոնը, որը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև` մարզերում: Փառատոնն անցկացվում է "Ազգային թատերական ստեղծագործական միավորում" ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: "Թատրոն X" փառատոնի նպատակն է խթանել թատերական քննադատական միտքը, նպաստել բանավեճային մշակույթի ձևավորմանը, բացահայտել առկա խնդիրները և ի հայտ բերել նոր անուններ:

Այս տարի փառատնին մասնակցում են 19 թատրոններ և թատերախմբեր, որոնց զգալի մասը երիտասարդներ են: Հավատարիմ մնալով փառատոնի ձևաչափին`յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենա բաց քննարկում, որին կմասնակցեն թատերագետները, ուսանողները և բոլոր ցանկացողները: Լավագույն ներկայացումնեը ընտրելու և քննարկումներ կազմակերպելու նպատակով, ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որը փառատոնի ընթացքում կայցելի նաև մարզեր: "Թատրոն X" հանրապետական 7-րդ թատերական փառատոնը բացվեց երիտասարդ բեմադիրչ Աիդա Սիմոնի "Pro Շամիրամ" ներկայացմամբ, իսկ փակումը տեղի կունենա մայիսի 3-ին՝ Ռուբեն Բաբայանի <<Բան-ա-ստեղծություն>> ներկայացումով:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ խոսքով`"Թատրոն X" փառատոնը դասվում է ամենահետաքրքիր, ամենաարդյունավետ և պահանջված թատերական փառատոների դասին: Պողոսյանն առանձնացրեց փառատոնի երեք կարևոր ուղղությունները` "Բոլոր ներկայացումները, որոնք ցուցադրվում են փառատոնի ընթացքում, անպայման վերլուծվում են, քննարկումների փուլ ենք անցնում, ինչը կաևոր է ոչ միայն այդ ներկայացումների հեղինակների համար, այլև մեզ: Երկրորդը` փառատոնը կրում է հանրապետական փառատոնի բնույթ և մեծ ուշադրություն է դարձվում մարզային թատրոններին, երրորդը` սա մեծ հարթակ է երիտասարդ ստեղծագործողների համար":

"Ազգային թատերական ստեղծագործական միավորում" ՀԿ և "Թատրոն X" փառատոնի նախագահ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ուրախությամբ փաստեց, որ այս տարի փառատոնում ընդգրկված են մեծ թվով երիտասարդական անկախ ստեղծագործող խմբեր."Սա շատ կարևոր է, որ փառատոնի միջոցով կարողանում ենք պետական օղակի ուշադրության կենտրոնում պահել ոչ պետական կարգավիճակ ունեցող ստեղծագործող խմբերին: Որովհետև պետական մշակութային քաղաքականություն ասելով չպետք է հասկանալ միայն պետական կարգավիճակ ունեցող հաստատությունները": Ըստ Ա.Խզմալյանի փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ մշակույթի նախարարի որոշմամբ սահմանվել են մրցանակներ` լավագույն ներկայացումների համար: Իսկ թե ի՞նչ չափանիշներով և սկզբունքներով կտրվեն այդ մրցանակները Խզմալյանը չբացեց փակագծերը."Փառատոնի ընթացքը ցույց կտա, թե որ չափանիշն է ամենաճիշտը: Այնուամենայնիվ, համոզված կարող եմ ասել, որ այդ մրցանակները պետք է ուղղվեն նոր ներկայացումների բեմադրմամբ":

"Թատրոն X" հանրապետական 7-րդ թատերական փառատոնին չեն մասնակցելու մի քանի մարզեր, պատճառը ըստ Խզմալյանի նախատեսված նոր նախագիծն է, որը կհստակեցվի մեկ ամսից: Խոսքը քառօրյա շփումների մասին է, որի հարթակը կդառնա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը: Նախագծի շրջանակներում նախատեսված է դրամատուրգիական ընթերցումներ, դասախոսություններ, վարպետության դասեր և այլն."Եթե այս նախագիծը հաստատվի "Թատրոն X"-ը ամփոփելուց հետո, կշարունակենք իրականացնել փառատոնի մի առանձին փուլ Գյումրիում",-եզրափակեց Արա Խզմալյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում