Իտալացի մասնագետ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՐԳԱՑԱԾ ԴՊՐՈՑ ՉԿԱ"
Արխիվ 12-16Իտալացի մասնագետ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ
ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՐԳԱՑԱԾ ԴՊՐՈՑ ՉԿԱ"
ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարույթան միջև 2011 թվականին կնքված "Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման նպատակով" համագործակցության շրջանակներում, արդեն երրորդ տարին է հայ ուսանողների համար իրականացվում է կրթական տարբեր ծրագրեր` տեղական մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնմանը նվիրված: Մասնագետների կողմից՝ մշակութային հուշարձանների պահպանության համար հայ ուսանողների, ճարտարապետների և ճարտարագետների համար անցկացվում է նաև վարպետության դասեր:
Կրթական ծրագիրն իրականացնելու համար Իտալիայից շուրջ 35 պրոֆեսորներ են ժամանել Հայաստան: Այս տարի բազմաթիվ հուշարձաններ ուսումնասիրելուց հետո, կրթական ծրագրի ներկայացուցիչները՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ընտրել են մի քանի հուշարձաններ, որոնք հետազոտել են նաև հայ ուսանղները և կազմել նախագիծ, որը կներկայացնեն մշակույթի նախարարությանը` կյանքի կոչելու համար:
Կրթական ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ԿԱԶՆԱԹԻԻ խոսքով` ծրագրի նպատակն է ստեղծել նոր դպրոց` ինչպես ճիշտ վերականգնել և պահպանել հուշարձանները."Ամբողջ աշխարհում հուշարձանների պահպանության հետ կապված կան մեծ խնդիրներ, Հայաստանը նույնպես ունի: Սակայն, Հայաստանում հուշարձանները վերնորոգելու և պահպանելու համար զարգացած դպրոց չկա: Ուստի, այս կրթական ծրագրի նպատակն է ստեղծել նոր դպրոց` հուշարձանները վերականգնելու համար":
Նախորդ տարի ծրագրի շրջանակներում հայ ուսանողներից մի քանիսը մեկնել են Իտալիա` տեղում ծանոթանալու կրթական ծրագրին: Իսկ այս տարի` երեք հայ ուսանողներ արժանացել են կրթաթոշակի, ինչի շնորհիվ էլ` նրանցից երկուսn ուսումը կշարունակեն Իտալիայում, իսկ մեկը` Պորտուգալիայում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

