Երեւանում «Գինի լից» ակցիաներ Թեհլերյանի պատվին այլեւս չեն անցկացվի

Արխիվ 12-16

Երեւանում «Գինի լից» ակցիաներ Թեհլերյանի պատվին այլեւս չեն անցկացվի

Դեռ շաբաթներ առաջ Երեւանի հենց սրտի մեջ` Հյուսիսային պողոտայում «Պատանի պատմագետների ակումը» եւ «Միշտ երիտասարդ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին «Գինի լից» ֆլեշ մոբ, նվիրված հայ հերոս Սողոմոն Թեհլերյանի փառահեղ գործին, երբ 1921 թ. Բեռլինում նա գնդակահարեց Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային: Ակցիայի նպատակը թերեւս մեկն էր  վառ պահել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ «Գինի լից»-ի միջոցով երախտագիտության խոսք հայտնել ազգի հերոս Թեհլերյանին: Սակայն, արի ուտես, որ նմանատիպ ակցիաներ, որոնք բարձրացնում էին երիտասարդների հայերնասիրությունն ու ոգին, եւ էլ ավելի խորացնում գիտակցումը սեփական ազգի, դրա հերոսների եւ պատմության նկատմամբ, այլեւ չեն կազմակերպվելու, պատճառը մեկն է` ֆինանսական խնդիրը: Ակումբի նախագահ ԱՐԱՅ ՀԱԿՈԲՅԱՆԸ մեծ ցավով տեղեկացրեց. «Պատանի Պատմագետների Ակումբը մեծ ցավով հայտնում է, որ ունենալով ֆինանսական և տարածքային խնդիրներ չի կարողանում շարունակել իր աշխատանքները, որի պատճառով էլ այսօր քննարկել է ակումբի աշխատանքների կասեցման և ակումբի լուծարման հարցը, որը վերջնական տեսք կունենա սույն թվականի ապրիլի 15 ին մինչ այդ մենք կփորձենք որոնել ակումբի պահպանման և արդեն մեկնարկված հինգերորդ հոսքի ընդունելության և ուսումնական փուլը ավարտին հասցնելու բոլոր հնարավոր ուղիները :

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց ովքեր մեզ այս չորս տարիների ընթացքում աջակցել են և եղել մեր կողքին»:

Հարկ ենք գտնում նկատել, որ ՊՊԱ-ն դիմել է ՀՀ մի շարք բարեգործական և կոմերցիոն կազմակերպությունների, որոնք, ցավոք սրտի, չեն հետաքրքրվում ՊՊԱ-ով կամ նպատակահարմար չեն գտնում այն ֆինանսավորել: Ցավալի է, երբ ամեն մի ստորաքարշ ծրագիր կարող է խոշոր ֆինանսավորում ստանալ, իսկ այ հայրենասիրություն սերմանող եւ պատմություն ուսուցանող կարեւորագույն կառույցները արժանանում են նման ճակատագրի:


ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում