ՉԼԻՆԵ՛ՆՔ ԱՆՏԱՐԲԵՐ. ՓՈՔՐԻԿ ՀԱՅԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԻՐ ՀԵՏԱԳԱ ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՉԼԻՆԵ՛ՆՔ ԱՆՏԱՐԲԵՐ. ՓՈՔՐԻԿ ՀԱՅԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԻՐ ՀԵՏԱԳԱ ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

 

3-ամյա Հայկին, որին արդեն շատերս ենք ճանաչում իր բարի ժպիտով ու իր կողքին ունենալով հերոս մայրիկ, ով միայնակ փոքրիկի ծնունդից ի վեր պայքարում է հանուն նրա առողջ մանկության, այսօր էլ ունի ձեր եւ մեր օգնության կարիքը: Հայկն ի ծնե կոնքազդրային խնդիրներ ունի, ինչի պատճառով չի քայլում, ինքնուրույն չի նստում: Եվ այսօր, Աստծո կամոք, արդեն մի քանի շաբաթ է Հայկն ու իր մայրիկը` ՊԱՅԾԱՌ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ գտվում են Մոսկվայում: Փոքրիկի ճակատագրով մտահոգ` «Իրավունք» թերթը կապ հաստատեց տիկին Պայծառի հետ:

- Ինչպես գիտենք, փոքրիկի հետ Մոսկվայում եք` որոշակի ստուգումներ անցնելու համար, ի՞նչ ասացին բժիշկները:

-Առայժմ մենք հետազոտությունների փուլ ենք անցնում, սկսել ենք թերապիաները: Օրեկան երեք տարբեր թերապիաներ ենք անցնում: Ցավոք, Հայաստանում զիջում ենք բժշկական, մասնագիտական եւ տեխնիկական հարցերում: Հայկիս հետազոտում են կլինիկայի բաժնի վարիչները, շատ սիրալիր վերաբերմունք են դրսեւորում, համբերատար ու սիրալիր պատասխանում են բոլոր հարցերին: Բժիշկներն ասացին, որ եթե վաղուց սկսեինք այս մեթոդով պարապել ու լինեինք իրենց հսկողության տակ, շատ ավելի մեծ արդյունք կունենայինք: Նաեւ դեղորայքային բուժում են նշանակել: Զարմանում են, որ ասում եմ մեզ դեղեր չեն նշանակել` լարվածության, տոնուսի համար: Ասացին պիտի պարբերաբար խմեր դեղերը, որ այսքան լարվածություն չունենար:

- Փոքրիկի հետագա բուժումը շարունակելու համար ի՞նչ է պետք անել:

- Վիրահատությունն անհրաժեշտ է, բայց երեխան պետք է պարտադիր պատրաստ լինի լարվածությունը, տոնուսը կարգավորելուց հետո միայն, ինչն արդեն սկսել ենք: Իսկ վիրահատությունը իրենք խորհուրդ տվեցին, որ արվի Գերմանիայում:

- Եթե չեմ սխալվում, շուտով կազմակերպվում է բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվելու է փոքրիկ Հայկի բուժմանը, ի՞նչ կցանկանաք այս պահին ասել համերգի մասնակիցներին եւ հանդիսատեսին:

- Ապրիլի 28-ին, ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ, իսկ բացի բարեգործական համերգից, որի հասույթը ամբողջությամբ պետք է փոխանցվի Հայկի հաշվեհամարին, մայիսի 7-ին, ժամը 19:00-ին, կազմակերպվում է նաեւ բարեգործական ընթրիք, որի հասույթը պետք է բաժանվի խնդիր ունեցող չորս երեխաների միջեւ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մինչեւ այսօր մեր կողքին են ու աջակցում են մեզ: Շնորհակալ եմ բոլոր փոխանցում անողներին: Վստահ եմ` հարյուրապատիկ կվերադառնա իրենց , թող բոլորն առողջ լինեն, անփորձանք, իրենց բալիկների երջանիկ ժպիտները տեսնեն: Աստված օրհնի բոլորիդ: Համերգի կազմակերպիչներին ու մասնակիցներին հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել:

- Բացի վերոնշյալ նախաձեռնությունից, ոչ անտարբեր հանրությունը ինչպե՞ս կարող է աջակցել իր հետագա առողջ կյանքի համար պայքարող Հայկին:

-Փոքրիկիս հետագա կյանքը փոխելու համար հաշվեհամար է բացվել VTB բանկում` իմ անունով (Պայծառ Ներսեսյան, հեռ.`093 58 66 21):

AMD 16046032978400

RUS 16046032978403

USD 16046032978401

EUR 16046032978402

Ինչպես նաեւ կարող են փոխանցում կատարել ArCa քարտով`

6769 3071 0003 1522:

Եվ կարող են 18 կոդը ուղարկել 1907 կարճ համարին ու փոխանցիր 500 դրամ` օգնելով Հայկիս ապրել: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի ու VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով, թե՝ ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

- Իսկ ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ:

- Մեկ ամիս ու կես պետք է մնանք կլինիկայում, հետագան կախված է երեխայի վիճակից:

- Հայկին առողջություն ենք մաղթում եւ այս պայքարում Ձեզ եւ փոքրիկին փայլուն հաղթանակ: Հուսանք, որ մարդիկ անտարբեր չեն լինի եւ կաջակցեն Ձեզ:

- Իսկ ես, ամենակարեւորը ցանկանում եմ իմ տունը, իմ երկիրը, իմ Հայաստանը այնքան հզորանա ու բարգավաճի, որ չըկնենքն դռնեդուռ ու Ձեր կողմից առաջադրած բժիշկների վերաբերյալ հարցերն էլ չշրջանցենք, որպեսզի չվատաբանենք մերը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում