11 - 17 ապրիլ
Արխիվ 12-1611 - 17 ապրիլ
ԽՈՅ- Ծայրահեղությունների հետևից մի° ընկեք. դա վնաս է ձեր առողջությանը: Աստղերը հուշում են, որ ձեզ անհապաղ հանգստանալ է պետք: Ընդհանուր առմամբ շաբաթը նպաստավոր է թե° գործնական, թե° անձնական հարցերում: Չորեքշաբթի կամ հինգշաբթի ձեզ անսպասելի ու հուզիչ հանդիպում է սպասում:
ՑՈՒԼ- Հիանալի հնարավորություն կունենաք ընկերների, մտերիմների հետ ուրախ ժամանակ անցկացնելու: Դա դրական լիցքեր կհաղորդի ձեզ: Այնուամենայնիվ, մի մոռացեք նաև աշխատանքի և հատկապես ընտանեկան պարտականությունների մասին: Ի դեպª շաբաթվա ընթացքում եկամտաբեր առաջարկներ կստանաք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս վճռական լինել և առանց վարանելու քայլել դեպի ձեր նպատակը: Ճիշտէ, կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն խանգարել ձեզ, սակայն այս շաբաթ աստղերը հովանավորում են ձեզ. դուք որևէ խնդիր չեք ունենա: Հանգստյան օրերին օգնեք ընտանիքի անդամներին:
ԽԵՑԳԵՏԻՆ- Այս շաբաթ ինչ¬որ բանի պատճառով սրտնեղելու եք. ձեզ կփորձեն մեղադրել ինչ-ինչ հարցերում: Աստղերը խորհուրդ են տալիս տրամադրությունը դատարկ բաներից չփչացնել: Ավելին` փորձ եք թեթև վերաբերվել ձեր խնդիրներին և լավատես լինել կյանքի նկատմամբ:
ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա առաջին մի քանի օրը ծանրաբեռնված կլինեք թե° տնային, թե° աշխատանքային գործերով: Հնարավոր է` ձեզնից պարտքով գումար խնդրեն: Այնուամենայնիվ, զգուշացեք ավելորդ առատաձեռնությունից: Աստղերը զգուշացնում են նաև, որ հնարավոր է« որ գումար կորցնեք. այնպես որ, հետևողական ու զգույշ եղեք:
ԿՈՒՅՍ- Մի° խուսափեք օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ձեզ կդիմեն այս շաբաթ: Աստղերը խորհուրդ են տալիս հուսահատության պահերին չկորցնել լավատեսությունը և ոչ մի դեպքում ծայրահեղությունն երի չդիմել: Սովորեք բաց աչքերով նայել իրականությանը: Վստահ եղեք ձեր ուժերին և հնարավորություններին:
ԿՇԵՌՔ- Այս շաբաթը մեծ բարձունքներ ու հաղթանակներ չի խոստանում: Հազիվ թե ձեր կյանքում էական փոփոխություններ լինեն: Հնարավոր է` նույնիսկ ձանձրանաք, սկսեք մտածել կյանքի ընթացքը հիմնովին փոխելու մասին: Աստղերը խորհուրդ են տալիս չմերժել այն աշխատանքը, որը կառաջարկեն ձեզ շաբաթվա երկրորդ կեսին:
ԿԱՐԻՃ- Շաբաթը գերծանրաբեռնված է: Շատ զգացմունքային կլինեք, ինչը սակայն կխանգարի անաչառ լինել վերջին իրադարձությունները վերլուծելիս: Աշխատեք սառը ուղեղով դատել, որպեսզի կարողանաք, ի վերջո, զանազանել առաջնայինը երկրորդականից: Աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ կանգ առել և շունչ քաշել:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Հիշե°ք` ՙամեն փայլող բան չէ, որ ոսկի է՚ իմաստուն խոսքը: Այս շաբաթ աշխատեք չտարվել առաջին տպավորություններով և գերագնահատել նոր ծանոթների արժանիքները: Դեռ վաղ է նրանց մասին ստույգ կարծիք կազմելու համար: Աստղերը խորհուրդ են տալիս վերանայել և իմաստավորել ձեր և սիրելի մարդու հարաբերությունները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Խուսափեք սթրեսներից և հատկապես` զայրանալուց: Իսկ եթե զգում եք, որ ձեր նյարդերն արդեն լավ վիճակում չեն, անպայման բժշկի դիմեք: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի համարձակ լինել որոշումներ կայացնելիս: Ավելին` ցանկալի է, որ որոշումներն ինքներդ կայացնեք, ոչ թե առաջնորդվեք ուրիշների կարծիքով:
ՋՐՀՈՍ- Հակված կլինեք մելամաղձոտ տրամադրության: Որպեսզի թախիծը չհամակի ձեզ ողջ շաբաթվա ընթացքում, աշխատեք հեռու վանել մռայլ մտքերը: Հնարավորինս շատ շփվեք մտերիմների հետ: Աստղերը խորհուրդ են տալիս չծուլանալ և անպայման ավարտին հասցնել կիսատ թողած գործերը:
ՁԿՆԵՐ- Շաբաթվա առաջին օրերին կարևոր նորություն կիմանաք: Աստղերը խորհուրդ են տալիս չգերագնահատել ձեր իրական հնարավորությունները. մի° փորձեք անել այն, ինչը վեր է ձեր ուժերից: Ի դեպª հնարավոր է ձեզ խաբված զգաք: Դրանից խուսափելու համար մի° անկեղծացեք առաջին հայացքից վստահելի թվացող մարդկանց մոտ:

