ՙՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 


Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները Ֆինլանդիայի Վանտա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձան գոհացնող արդյունքներով: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալներ, իսկ հունահռոմեկան ոճի ընտրանին մրցաշարից վերադարձել է մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով: Արդարության համար պետք է նշել, որ ազատոճայինները մրցաշարին մասնակցեցին լուրջ կորուստով, առանց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի, ում մասնակցությունը մրցաշարին աննկատ իհարկե չէր մնա:
Հունահռոմեական ոճի հավաքականից արծաթե մեդալակիր է դարձել Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ոսկե մեդալը Հայաստան է բերել Արթուր Ալեքսանյանը, ով երրորդ տարին անընդմեջ նվաճում է մրցաշարի չեմպիոնի կոչումը:

Թեեւ Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալը նույնպես կարող էր ոսկի լինել, բայց  մրցաշարում հայ մարզիկների ելույթներն ամփոփելով, այնուամենայնիվ, չենք կարող չնշել, որ հայկական սպորտի համար ոչ հեշտ ժամանակներում ըմբշամարտը, որպես հենակետային մարզաձեւ, պահպանում է առաջատարի դիրքերը, իսկ միջազգային հարթակներում` մշտապես հաջողություններ գրանցում: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւս այս փաստն անտեսել չէր կարող: Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն այս կապակցությամբ ընդունել էր Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճած հայ մարզիկներին եւ նրանց մարզիչներին: Միջոցառման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն արժանացան տարբեր խրախուսանքների: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանին եւ բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանին շնորհվեց ՙՄիջազգային կարգի սպորտի վարպետի՚ կոչում: Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար պարգեւատրվեց ՙԲացառիկ ծառայությունների համար՚ ոսկե մեդալով: ՀՀ վաստակավոր մարզիչ Գեւորգ Ալեքսանյանին մարզչական աշխատանքում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհվեց ՀՀ ՙՖիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի՚ կոչում:
Հաջորդ խոշոր մրցաշարը, որին երկու հավաքականներն էլ կմասնակցեն հնարավորինս լիարժեք եւ ուժեղ կազմով, աշխարհի առաջնությունն է: Եվրոպայի եռակի չեմպիոնի ծրագրերը` այդ առաջնության հետ կապված, կներկայացնենք ՙԻրավունքի՚ հաջորդ համարում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում