ՙՙԱՐԱՄ MP3-Ը ՙԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ՚ ՀԱՍԱՎ ԿՈՆՉԻՏԱՏԵՍԻԼ
Արխիվ 12-16Այս տարի ՙԵվրատեսիլում՚ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի այն քայլը, որ օրեր առաջ իրեն հայ տղամարդուն վայել դրսեւորելով` դատափետում էր մրցույթի ամենաքննարկվող ներկայացուցչին` մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտային, բայց Եվրոպա հասնելուն պես փոխեց կարծիքն ու դեռ ավելին` գրկախառնվեց նրա հետ, դարձավ շաբաթվա ամենաքննարկվող թեման: Հայաստանում Արամի այդ քայլը շատերի զայրույթի առիթ է հանդիսացել, հատկապես, երբ Արամը անհասկանալի սեռի Կոնչիտային գրկախառնվելուց բացի, մի բան էլ արդարացել է Կոնչիտայի մոտ, թե ինքը` որպես հումորիստ, կատակել է, եւ որ ինքը հոմոֆոբ չէ: Իսկ այս ամենի մասին ի±նչ են կարծում ոլորտի հայտնի անձնավորությունները, փորձեցինք պարզել հենց իրենցից.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ - ՙԵվրատեսիլի՚ մասին ես ունեմ ամրագրված միանշանակ մի կարծիք` ՙԵվրատեսիլը՚ ՙախմախ՚ փառատոն է: Արամ MP3-ը տաղանդավոր տղա է, շատ գնահատում եմ նրա տաղանդը: Որպես հայ` ինձ ոչ մի բան չի հուզում, բացի նրանից, որ Արամը ելույթ ունենա ըստ արժանվույն: Մնացած թեմաներն ինձ համար դեղին մամուլին բնորոշ բաներ են: Ընդհանրապես չեմ ուզում խոսել այդ թեմայով, որովհետեւ Արամը, երբ առաջին անգամ բողոք ներկայացրեց, նրան նույն մեղադրողները այսօր նրան քարկոծում են, թե կարելի էր մի քիչ մարդու իրավունքները հարգել եւ այլն: Հերիք է, մարդկանց թեմա± է պետք, ի±նչ են ուզում. ուզում են, որ Արամը շատ վատ լինի, հոգեբանորեն կոտրվա±ծ, ինչպես փորձել են բոլոր տարիներին ու յուրաքանչյուր գնացած արտիստի մասին զազրախոսել... Առհասարակ, հերիք է, դարձել է բամբասկոտների մեծ ՙբեսետկա՚, հանգիստ թողեք այդ տղային, չեք կարող լավ մաղթանքներ ասել, ուրեմն` լռեք:
Երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ - Ես չեմ հետեւում ընդհանրապես այդ մրցույթին: Ընդամենը կասեմ, որ Արամի երգը լսել եմ ու հավանել, լավ երգ է, Աստված հաջողություն տա նրան: Ավելին ասել չեմ կարող, ՙԵվրատեսիլ՚, շոու-բիզնես` ես այդ հարցերում չկամ: Արամի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ նորմալ տղա է, երեւի էթիկայից դրդված է նման քայլի գնացել, ես դրան ծայրահեղ չեմ ուզում նայել:
Երգիչ, երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ - ՙԵվրատեսիլը՚, ճիշտ է, երաժշտական տեսքով է մատուցովում, բայց ինձ թվում է ավելի շատ քաղաքական երեւույթ է: Չգիտեմ, թե ինչեր է հետապնդում, բայց ոչ թե ավելի շատ ներկայանում են իրենց ազգային ավանդույթներով կամ մեղեդիներով, այլ ինչ-որ կոսմոպոլիտ բան է, որը մեծ մասամբ իր գերակշռող մասով անհետաքրքիր եւ անպետք է: Այն ավելի շատ խթանում է շոու-բիզնեսը, բիզնեսի էլեմենտներ կան այնտեղ: Այսինքն` ինչքան ավելի շատ փող ծախսեն, այնքան ավելի լավ: Որ աղքատ երկրներն էլ գնան 3-4-րդ տեղը գրավեն, ու ուրախությունից սիրտները ճաքի, որովհետեւ իրենց թվում է, թե դրանով իրենք խնդիրները լուծեցին: Այս տարվա մեր երգը որոշել են, որ լինի առանց որեւիցե մեր էթնիկ գործիքների: Այն մի քիչ հեռվից հեռու Մայքլ Ջեքսոն էր հիշեցնում` ոչ թե իր երգաոճով, այլ կառուցվածքով եւ նույնիսկ տեքստով: Բայց շատ պարզ ու մատչելի է երգը, երիտասարդների մեջ բավականին հեշտ ընկալվող ու սիրված տեսակ է: Բայց թե ի±նչ կլինի, եւ ո±ւմ ձայն կտան` չգիտեմ: Իսկ ինչ վերաբերում է Արամի այդ քայլին, ինձ թվում է դա ավելի շատ նույնիսկ մտածված քայլ է եղել, որովհետեւ, իմանալով հանդերձ, որ նա ահռելի բանակ ունի, ավելի շատ ձայն կտան: Ոչ մի ենթատեքստ չեմ տեսնում: Մի կողմից ճիշտ արեց, բա պետք է PR լինի անպայման: Պետք է հնարավորինս շատ խավերից ձայն վերցնել, սա ճիշտ քայլ էր, ես դրա մեջ առանձնապես շեշտադրություն չէի անի: Պարզապես, սա մի քայլ էր, որը հնարավորություն կտա` Եվրոպայի մի քանի տասնյակ կամ հարյուրավոր ձայն ավել հավաքելու:
Ներկայացրեց` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

