ՙՙՄ. ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՙԶՎԱՐԹՆՈՑԻ՚ ՀԱՐՑՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԿԼԻՆԵՆ

Արխիվ 12-16

Մ. ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՙԶՎԱՐԹՆՈՑԻ՚ ՀԱՐՑՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԿԼԻՆԵՆ

ՙԶվարթնոց՚ օդանավակայանի կլոր շենքը քանդելու կամ պահպանելու շուրջ առաջացած խնդիրը քննարկելու համար վերջերս մի քանի ճարտարապետներ հանդիպում են ունեցել ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունում: ՀՀ ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշում է, որ Քաղավիացիայի վարչությունը նույնպես անհանգստացած է` շենքը քանդելու խնդիրը այդքան շոշափվում է, սակայն արդյունքում չկա հստակ պատասխան, բացի մեկից` շենքը երկար ժամանակ չի օգտագործվել եւ գտնվում է սեյսմիկ վտանգի մեջ, ուստի պետք է քանդել:
Մ. Մինասյանը փաստում է, որ  Քաղավիացիայում վերջին հանդիպումը ցույց է տվել, որ իրենց երկխոսության արդյունքում ավելի դրական արդյունքների կհասնեն: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ կոնսենսիոների ներկայացուցիչը եւ փաստել է, որ իրենց ճարտարապետական ներուժով մեկ անգամ էլ կվերանայեն հարցը. ՙՄենք պնդեցինք, որ այդ հարցը վերանայվի ոչ թե տեղ ազատելով ու հին շենքը քանդելով, այլ` նայել այն սկզբունքով, որպեսզի կարողանանք պահել հին մասնաշենքը: Նրանց հետ մեր վերջին պայմանավորվածությունը հույս է ներշնչում, որ դրական տեղաշարժեր կարող են լինել՚: Իսկ թե ե±րբ կլինի` Մինասյանը դժվարանում է պատասխանել, քանի որ հստակ օր նշված չէ:
Մ. Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ դիմելու են ՀՀ մշակույթի նախարարություն` Զվարթնոցի շենքը հուշարձանների ցանկում ներառելու համար, թեպետ չի երաշխավորում, որ շենքը քանդելու դեպքում այդ փաստը հաշվի կառնեն:
Մ. Մինասյանի բնորոշմամբ` ՙԶվարթնոց՚ օդանավակայնի կլոր շենքը հայ ճարտարապետության գործընթացների լավագույն էջերից մեկն է, եթե այդ գործընթացից հանվում է Երիտասարդական պալատը կամ ՙՄոսկվա՚ կինոթատրոնի Ամառային դահլիճը, նշանակում է, որ հայ ճարտարապետները եւ Հայաստանը ընդհանրապես այդ շրջանում ոչ մի կառույցով չեն ներկայացել աշխարհին: Սա այն դեպքում, երբ այդ կառույցները եղել են Խորհրդային Միության նշանավոր կառույցներից, որոնք տեղ են գտնել ամսագրերում, որպես ճարտարապետական մոդեռնիզմի լավագույն նմուշներ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում