«ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԵՐԳԵԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԵՐԳԵԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ»


Երկարատեւ լռությունից հետո երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ կրկին բեմում է, բայց այս անգամ դերասանի կարգավիճակով` «Սիրո Կամուրջ» մյուզիքլում: «Իրավունքի» հետ զրույցում պարզվեց, որ լռելու համար Վլադիմիրն ուներ իր պատճառները:
-Գալիս է մի պահ, որ հոգնում ես ամեն ինչից: Հոգնել էի անընդհատ նույնը լինելուց: Այսինքն` այն ամենը, ինչ կատարվում էր մեր երգարվեստում, ինձ չէր գոհացնում. միանման համերգներ, տեսահոլովակներ... Նորություն էի ուզում, այնպիսի մի բան, որ երբեք չէի արել:
- Երկարատեւ դադարից հետո հանդես եկաք ոչ թե նոր երգով կամ տեսահոլովակով, այլ, որպես դերասան` «Սիրո Կամուրջ» մյուզիքլում:
- «Սիրո Կամուրջ» մյուզիքլն ինձ գրավեց նրանով, որ ինձ կարող էի բացահայտել մի ուրիշ անկյունից, որտեղ ոչ միայն կերգեի, այլեւ կպարեի, ցույց կտայի իմ դերասանական տվյալները:

Մի խոսքով, ուրախ եմ, որ նման հնարավորություն ինձ տրվեց` ոչ միայն խաղալ մյուզիքլում, այլեւ լինել գլխավոր հերոսը, դա իրոք անսպասելի էր ինձ համար:
- Կարելի է ասել` նման մյուզիքլ Հայաստանում առաջին անգամ էր բեմադրվում...
- Իրոք, մեր հանդիսատեսի համար այն տոն է: «Սիրո Կամուրջ» մյուզիքլում հանդիսատեսը տեսնում է բեմական ողջ ուժը, այսինքն` բեմը մաքսիմալ օգտագործվում է` թե՛ լուսային էֆեկտներ եւ թե՛ տեխնիկական հագեցվածություն, կենդանի հնչողություն, պարային հրաշալի շոու, եւ ինչպես վերջում ականատես ենք լինում ծափահարություններին, վստահ կարող եմ ասել, որ շոուն հաջողված է: Հանդիսատեսը կարիք ուներ նման ներկայացման:
- Վլադիմիր, «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերայից առաջ խոսակցություններ էին պտտվում, որ ներկայացման փորձերի ժամանակ վիճել եք մյուզիքլում ընդգրկված դերասան-երգիչ Նարեկ Բավեյանի հետ: Նույնիսկ բանը հասել է ծեծկռտուքի, արդյունքում Նարեկը կապտուկներ է ստացել: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ պարզապես հերթական հորինված բամբասանքն էր հասարակության կողմից:
- Նարեկի հետ լավ ընկերներ ենք, գործընկերներ, փակագծերը չեմ ուզում բացել... Կարող եմ միայն ասել, որ դա շոուի մի հատվածն է, երբ մենք կոնֆլիկտ ենք ունենում, բայց ի վերջո ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ նույնը կյանքում է տեղի ունենում, բայց ներկայացման վերջում հաղթում է սերը... Սերը, որ ուժեղ է եւ միշտ հաղթում է:
- Այսօր հայկական շոու-բիզնեսը կարծես պասիվ դերում է, չկան նախկինի նման համերգներ, ձայնասկավառակներ չեն թողարկվում, մենահամերգեր շատ քիչ են լինում... Ի՞նչը շոու-բիզնեսին բերեց այս վիճակին:
- Ցավալի է, բայց իրոք մեր ասպարեզը` շոու-բիզնեսը, ներկա պահին դեգրադացիա է ապրում: Հույս ունեմ, որ ինչ-որ մի բան կփոխվի, սառույցը կկոտրվի եւ կծնվեն նոր մտքեր, կլինեն նոր հնարավորություններ մեր երգիչների համար` ավելի լավ կազմակերպված համերգներ: Մի խոսքով, հույս ունեմ, որ դեռ կգան լավ օրեր մեր երգարվեստի համար: Օրինակ` մեր ներկայացումը արդեն իսկ նորություն է, հանդիսատեսը ոգեւորված է, շատ կուզենամ, որ բարի նախանձից դրդված էլի նմանատիպ մտքեր ծնվեն, չէ՞ որ երբեմն մրցակցությունը դրական արդյունքի է բերում:
- Ձեր քույրը` Մարգարիտա Բարխոյանը, նույնպես չի երեւում ասպարեզում, ընդհանրապես, քույր ու եղբայր նույնիսկ նախկինի նման զուգերգով հանդես չեք գալիս:
- Մենք չենք դադարել աշխատել, եթե տեսահոլովակ չենք նկարահանում` չի նշանակում, որ հեռացել ենք: Ասեմ ավելին` Մարգարիտան արդեն նոր տեսահոլովակ է նկարահանել իր հեղինակած երգի հիման վրա: Ուրախ ենք, որ նա սկսել է երգեր գրել: Ես նույնպես պատրաստվում եմ նկարահանել տեսահոլովակ, բայց մտադիր եմ տեսահոլովակս դրսում նկարահանել. Դա որպես գաղտնիք ասացի:
- Եթե չեմ սխալվում, Դուք երկուսդ էլ որոշ երգիչ-երգչուհիների նման ակումբներում չեք երգում, ի՞նչ եք կարծում, հե՞շտ է այդպես, ակումբում չերգելով դիմակայել շոու-բիզնեսում:
- Իսկ ով է ասում, որ ակումբում երգելով կարող ես դիմակայել շոու-բիզնեսին: Ոչ, ուղղակի այդպես քո գոյատեւումն ես ապահովում: Ցավում եմ, որ մեր իրականության մեջ հակառակ գործընթաց սկսվեց: Եթե արտասահմանում երգիչները ակումբներից են սկսում եւ բարձրանում են դեպի վեր, դուրս են գալիս դրա միջից, ապա մեզ մոտ հակառակն է: Այստեղ դու բարձրագույն երաժշտական կրթություն ես ստանում, հաջողությունների ես հասնում, բայց քանի որ պետք է ինչ-որ կերպ ապրել, ստիպված ես լինում մտնել ակումբային կյանք: Դա վատ է, այ այստեղից էլ սկսվում է  խնդիրը, որ համերգներ հաճախակի չեն կազմակերպվում եւ երգիչները ստիպված են իրենց հացը վաստակել ակումբներում:
- Օրերս համացանցում հայտնվեց Ձեր կատարմամբ «Ես սիրել գիտեմ» Կարեն Գրիգորյանի հեղինակած երգի դեմո տարբերակը: Ե՞րբ վերջնական պատրաստ կլինի երգը եւ արդյո՞ք այդ երգը Ձեր սիրո մասին է պատմում:
- Կարենի հետ վաղուց ենք ընկերներ, ուրախ եմ եւ հպարտ, որ ընկերություն եմ անում գրագետ անձնավորության հետ: Բայց, երբեւէ առիթ չի եղել, որ կատարեմ Կարենի երգերից որեւէ մեկը: Կարենի հեղինակած երգը,
որը շուտով արդեն կձայնագրեմ, ուղղակի իմ հոգու ներկա պահի արտացոլումն է, այն, ինչ զգում եւ վերապրում եմ: Շնորհակալ եմ նրանից, որ երգի միջոցով ինձ հնարավորություն տվեց արտահայտելու իմ ապրումները:

https://w.soundcloud.com/player/?url=https%3A//api.soundcloud.com/tracks/142009070&auto_play=false&hide_related=false&visual=true"
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում