ՙԾԽԱԽՈՏԸ, ԱԼԿՈՀՈԼՆ ՈՒ ՅՈՒՂՈՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ` ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Արխիվ 12-16

ԾԽԱԽՈՏԸ, ԱԼԿՈՀՈԼՆ ՈՒ ՅՈՒՂՈՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ` ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ՊԱՏՃԱՌ



- Ի՞նչ է զարկերակային գերճնշումը: Մասնագետի չեմ դիմել, սակայն վերջերս հաճախակի է ճնշումս բարձրանում, երբեմն լինում են ցավեր սրտի շրջանում: Օգտագործում եմ կիտրոն, մածուն, հանքային ջուր, կարելի՞ է:


Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման թերապեւտ
ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.


-Զարկերակային գերճնշումը լուրջ հիպերտոնիկ հիվանդություն է: Ընդունված է տարբերել երկու տեսակի զարկերակային գերճնշում` ՙէսենցիալ՚ եւ ՙերկրորդային՚: Առաջինի դեպքում անհայտ են զարկերակային ճնշման բարձրացման պատճառները, երկրորդի դեպքում` այն պայմանավորված է որեւէ օրգան համակարգի ախտահարման հետ: Դրանք հիմնականում թիրախ-օրգաններն են` սիրտը, գլխուղեղը, երիկամները:  Զարկերակային գերճնշման դասակարգման մեջ տարբերում են երեք խմբի զարկերակային գերճնշում. թեթեւ, միջին ծանրության եւ ծանր: Զարկերակային ճնշման օպտիմալ մակարդակը 120/80 մմ սս-ն է:
Ցանկացած հոգեհուզական լարվածություն, սթրես կարող են բերել գլխուղեղի կիսագնդերի կեղեւում խանգարման, որի հետեւանքով առաջանում է զարկերակային ճնշման բարձրացում:  Բարձր ճնշման ժամանակ հիվանդները, որպես կանոն, գանգատվում են գլխացավից, գլխապտույտից, քթային արյունահոսությունից, ականջներում խշշոցի զգացումից, սրտխփոցից, երբեմն լինում են ցավեր սրտի շրջանում: Կանանց շրջանում զարկերակային բարձր ճնշման պատճառ  կարող են լինել հակաբեղմնավորիչների օգտագործումը: Իսկ այդ պարագայում անհրաժեշտ է դադարեցնել այն եւ դիմել մասնագետի:
Բացի այդ` զարկերակային ճնշումը հաճախ հանդիպում է կլիմաքտերիկ շրջանում, դաշտանադադարից հետո:
Թիվ մեկ խորհուրդը` զերծ մնալ սթրեսային վիճակներից, հրաժարվել ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, յուղոտ սննդամթերքից, չզբաղվել ինքնաբուժությամբ, չհետեւել հարեւանի, դեղատան աշխատակցի խորհուրդներին: Ցանկալի չէ նաեւ տարվել տնական պարզունակ մեթոդներով: Կիտրոնը, մածունը, հանքային ջուրը եղանակ չեն փոխի, եթե արդեն առկա է զարկերակային գերճնշում հիվանդությունը:
Շուկան ողողված է բազմաթիվ հակահիպերտենզիվ պրեպարատներով, որոնք նշանակվում են հատուկ հետազոտություն անցնելուց հետո: Գերճնշում ունեցող հիվանդներին անհրաժեշտ է տարին մեկ-երկու անգամ ենթարկվել լաբորատոր-գործիքային քննության: Կատարել արյան եւ մեզի հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ակնահատակի հետազոտություն:

 

Հարցին պատասխանում է նաեւ Էրեբունի ԲԿ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի, առիթմոլոգիական ծառայության ղեկավար սրտաբան-առիթմոլոգ ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ.
-Եթե բարձրացել է արյան զարկերակային ճնշումը, պետք է շտապ օգնություն կանչել: Եթե տվյալ անձը հետազոտվել է բժշկի մոտ, գիտի, որ գրպանում պետք է պահի համապատասխան դեղամիջոց: Անթույլատրելի են տնական պարզունակ մեթոդները: Արյան զարկերակային բարձր ճնշում ունեցող անձինք պետք է դիմեն սրտաբանի կամ նյարդաբանի օգնությանը:  

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում