ՙՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՆՀԱՏ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՅՆ ՈՒՆԵՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚

Արխիվ 12-16

ՙՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՆՀԱՏ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՅՆ ՈՒՆԵՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚

Ուկրաինայում շարունակվում են զանգվածային անկարգությունները ոչ միայն փողոցներում, այլ` արդեն Ռադայի ներսում: Երեկ ՙԻրավունքը՚ կապ հաստատեց Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հետ` հետաքրքրվելու հայ հոգեւոր համայնքի վիճակից, որին ի պատասխան` սրբազան հայրը մեզ փոխանցեց, որ հայ համայնքի վիճակը նորմալ է եւ ընթանում է իր բնականոն հունով: Այնուհետ հավելեց.
-Այդ լարված քաղաքական վիճակը, որը դեռ կա Ուկրաինայում, դա պետական եւ քաղաքական մակարդակով է ընթանում, իսկ ողջ ազգաբնակչությունը ապրում է իր խաղաղ կյանքով` այդ թվում մեր հայությունը:
- Սրբազան, վերջերս մի ապատեղեկատվություն էր տարածվել, որ իբրեւ Դուք եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանը այդտեղ պաշտպանում եք Ռուսաստանի Դաշնության շահերը: Ի±նչ կասեք այս առումով:
- Ես ոչ մեկի շահերը չեմ պաշտպանում եւ մտածում եմ, որ պետք է հայությունը հավաքական լինի եւ յուրաքանչյուր հարցի մեջ անշուշտ կարող է ունենալ իր կարծիքը, բայց հավաքաբար ինչ-որ հարցերի մեջ պետք է գործուն մասնակցություն դրսեւորեն:
- Ձեր կարծիքով` ուկրաինական դեպքերը ինչ-որ կերպ ազդե±լ է հայ հոգեւոր համայնքի վրա:
- Ոչ մի փոփոխություն` կապված քաղաքական իրադարձությունների հետ, որը կարող էր  հետեւանք ունենալ զգալիորեն, չկա: Այնպես, ինչպես միշտ եղել է, այդպես էլ այստեղ շարունակվում է համայնքային կյանքը: Մարդիկ ապրում են այնպես, ինչպես ապրում էին երեք-չորս ամիս առաջ:
- Հայտնի է, որ Ղրիմն արդեն գտնվում է ՌԴ-ի կազմում, իսկ Դուք ներկայացնում եք, եւ Ձեր հովանու ներքո է գտնվում նաեւ Ղրիմի հայ հոգեւոր համայնքը: Ինչպիսի±ն եք տեսնում այդ համայնքի ապագան:
- Այսօրվա դրությամբ շարունակվում է մնալ այնպես, ինչպես որ կա, իսկ հետագա փոփոխությունները կարող է կատարել Վեհափառ հայրապետը: Եթե ինչ-որ վիճակներ կձեւավորվեն, եւ օրվա թելադրանքը կներկայացնեն Սուրբ Էջմիածինը, Ամենայն հայոց կաթողիկոսությունը, վարչական եկեղեցական վերին իշխանությունը` Վեհափառ հայրապետի տնօրինությամբ նոր որոշումներ կընդունի:
- Սրբազան, Ուկրաինայում շարունակվում են ընդվզումները, եւ անորոշ է, թե ի±նչ ճակատագիր կունենա այդ պետությունը: Բայց հաշվի առնելով այն, որ այդտեղ ապրում են շուրջ 600 հազար հայություն, կցանկանայինք տեղեկանալ` արդյոք իրավիճակն այնպիսին է, որ մենք ներգաղթի ականատեսը կլինենք, թե± ապրում են այնպես, ինչպես բոլորը:
- Շատ ճիշտ նկատեցիք, որ հայություն ապրում է իր բնականոն կյանքով, բայց ելնելով այս երկրի այսօրվա  ճգնաժամային վիճակից, տնտեսության անկումից` առանձին-առանձին հայեր գործնական, աշխատանքային նոր դժվարություններ ունեն: Դրանք հիմնականում վերաբերում են այն մարդկանց, ովքեր ապրում են Ղրիմից դուրս, բայց գործնական առումով առնչություն ունեն Ղրիմի հետ: Իսկ դրանք ոչ թե մեխանիկական դժվարություններ են, այլ տնտեսական, օրենքի, բանկերի ու պայմանագրերի հետ կապված: Դեռեւս չէր հայտարարված տարածքի անջատման մասին, բայց դժվարություններն արդեն ակնհայտ էին: Նույնը վերաբերում է Ղրիմում ապրող այն հայերին, ովքեր ունեն հայկական անուններ կամ ՙյան՚-ով վերջացող ազգանուններ: Ես կարծում եմ, որ այս ամենի հետ կապված` լրագրողները պետք է տարանջատեն` առանձին մարդկանց եւ հավաքականության մասին գրելիս: Միշտ անհատը մասն է կազմում հավաքականության եւ նա չէ հավաքականության արտահայտիչը: Այնպես որ, հայությունը որպես հավաքականություն, այդ թվում նաեւ  եկեղեցին, շարունակում են ապրել իրենց նորմալ կյանքով: Իսկ անհատ մարդիկ, այդ թվում նաեւ գործարարները, տարբեր քաղաքներում ապրող` Խարկով, Դոնեցկ, Լվով, Զապորոժյե եւ այլն, այսօր իրենց գործի մեջ ունեն անհատական դժվարություններ, բայց որեւէ մեկը վնաս չի տալիս, իրենց գործն էլ չի վերցնում:  
- Այս խառը իրավիճակում ինչպիսին են փոխհարաբերությունները Ուկրաինայի նոր իշխանությունների հետ:
- Այսօրվա դրությամբ որեւէ փոխհարաբերություն չունենք, քանի որ այդ մարդիկ այնքան գլխացավանքներ ունեն եւ զբաղված են տարբեր գործերով, իսկ մենք էլ` մեր ժողովրդի խնդիրներով, հարցերով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում