ԶԳՈՒՇԱՑԵՔª ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
Արխիվ 12-16ԶԳՈՒՇԱՑԵՔª ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
Ինձ հաճելիորեն զարմացրեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի դրական արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանիª 2013 թ. ոստիկանության գործունեության տարեկան զեկույցին: Մի, բայց ամենակարեւոր խոսքով ասածª ոստիկանապետը Պաշտպանի զեկույցը որակել էր որպես այդ կառույցների միջեւ առարկայական արդյունավետ համագործակցության օրինակ: Նկատի ունենալով նաեւ, որ դա տեղի էր ունեցել ապրիլի 9-ի գործնական հերթական պարապմունքին, որին մասնակցել էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի այդ գնահատականը ներկայանում է որպես պահանջª բացել ոստիկանության դռները ՀՀ քաղաքացու իրավունքների առջեւ...Զարգացնելով այս թեմանª նշեմ, որ մեկ այլ հրապարակային հայտարարությամբ Պաշտպանը նշել էր, որ իր համոզմամբ, ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար լուրջ արգելանք է հանդիսանում դատական եւ դատախազական համակարգերում առկա կոռուպցիան: Հետեւաբար, ուզես, թե չուզես, բայց փաստ է. իրավունքի ու օրենքի առջեւ ոստիկանության դռները բաց են այն չափով, որքանով թույլ են տալիս դռնապահների դերը ստանձնած դատավորն ու դատախազը:
Ընդամենը մեկª գործնական օրինակ.
Ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների քննչական բաժնում վերջերս հրաժարվել էին հարուցել քրեական գործª սուտ մատնություն կատարած անձանց նկատմամբ: Առաջին իսկ հայացքից պարզ էր, որ հանցավոր այդ արարքը կատարած անձինք գտնվում են ոստիկանության այդ կառույցի հովանավորության ներքո, եւ դրանց պատասխանատվությունից ազատելու համար քննչական մարմինըª ՙՔրեական գործի հարուցումը մերժելու մասին՚ որոշման մեջ դիտավորությամբ սխալ էր նշել ենթադրյալ հանցագործության ժամանակը եւ դեպքի վայրի հասցեն: Դատարանում քննիչը ասել էր, որ հանցագործության վայրը ու դրա կատարման ժամանակը... էական չեն: Նույն այդ համոզմունքին էին եղել նաեւ վարչական շրջանների ու Երեւանի դատախազը. վերջինս ՙփաստել՚ էր, որ եթե կան ՙբաց դռներ՚ª կարելի է եզրակացնել, որ կատարվում է գողություն: Իսկ թեª որտե±ղ են գտնվում, հետեւաբարեւª ո±ւմն են այդ դռները, ե±րբ եւ ովքե±ր են դրանք բացումª էական չէ...
Դատարանը չէր համաձայնել իրավապահ մարմինների նման դիրքորոշման հետ:
Դաª լավ է, սակայն բավարա±ր է, արդյոք:
Կարծում եմ, ընթեցողները իրենք կարող են բերել բազմաթիվ օրինակներ, երբ քրեական վարույթը հսկող դատախազները ուղղակիորեն պարտադրում են քննիչներին ամեն գնով կայացնել իրենց կողմից կանխորոշված, հետեւաբարª ապօրինի որոշումներ: Իսկ անօրինական որոշումները հնարավոր է ՙհիմնավորել՚ միայն հիմար կամ տգետ ձեւանալով:
Ընթերցողները, անկասկած, կարող են փաստել բազմաթիվ դեպքեր, երբ միշտ չէ, որ դատարանը կարողանում է հակադրվել դատախազին: Այդ դեպքում արդեն կայացվում ենª իրավապահ մարմինների հանցավոր գործողությունները ՙօրինականացրած՚ ապօրինի դատական ակտեր, որոնք շատ հաճախ ՙվրիպում՚ են Վճռաբեկ դատարանի աչքից այն պատճառաբանությամբ, թե նման ՙմանրուքները՚ էական չեն ոչ արդարադատության, ոչ էլ մարդկանց կործանված ճակատագրերի ու պղծված պատվի համար:
Հարց է ծագում. պետք է, արդյոք, Հայաստանի Հանրապետությանը եռաստիճան դատական համակարգ: Պատասխանը հայտնի է բոլորիս. Հայաստանի քաղաքացուն առաջին հերթին պետք են Օրենքի տառից ու ոգուց կախյալ դատավորներ: Այդ դեպքում միգուցեեւ նվազեն խոսակցությունները նաեւ Արդարադատության անճար նախարարության մասին...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

