ՙՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՈՒՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ
Արխիվ 12-16ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՈՒՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ
Չէ, ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքից գլուխ հանելն իրոք շատ դժվար է: Հայտնի փաստ է, որ մարտի 28-ին Սահմանադրական դատարանն այդ օրենքի որոշ առանցքային դրույթներ ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր: Պակաս հայտնի չէ նաեւ այն փաստը, որ Հայաստանում ոչ ոք, անգամ ՍԴ անդամները մեկնաբանելու իրավունք չունեն. ՍԴ-ին կարող է մեկնաբանել միայն ՍԴ-ն:Բայց չնայած այս ակնհայտ իրողություններին, կենսաթոշակայինի մասին ՍԴ որոշման հետ կապված մեկնաբանությունների պակաս այս օրերին չի զգացվում. սկսած կառավարությունից, որն ասում է, թե պարտադիր վճարումները պետք է մինչեւ սեպտեմբեր շարունակել, վերջացրած օրենքին դեմ հանդես եկողներով, ովքեր էլ հակառակն են մեկնաբանում, թե այս պահից արդեն պետք է վճարումները դադարեցնել: Եվ, անշուշտ, այս պահին միանգամայն տեղին կլիներ, որ հենց ՍԴ-ն պաշտոնապես մեկնաբաներ իր որոշումը: Առավել եւս, որ բացի համակողմանի մեկնաբանություններից, ավելի կոնկրետ, այդ մեկնաբանությունների հիման վրա կոնկրետ տարբեր կառույցներ կոնկրետ գործողություններ էլ են կատարում, որոնք եթե ոչ այս պահին, ապա արդեն սեպտեմբերին կդիտարկվեն որպես հակասահմանադրական, այսինքնª թիվ մեկ օրենքի խախտմամբ իրականացված քայլեր: Օրինակª այդ անհասկանալի գործողություններ իրականացնողների թվում, թերեւս, պետք է դիտարկել նաեւ ՙՀայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՚ ԲԲԸ-ին, որն այս օրերին շարունակում նամակներով տեղեկացնել քաղաքացիներին. ՙՊարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարգելի մասնակից...՚: Անձը, ով մեզ ներկայացրեց իր ստացած այս նամակը, զարմացած միայն հարցնում էր. ՙՉէ որ այդ պարտադիրը հակասահմանադրական է: Եթե Դեպոզիտարիան ինձ համարում է դրա մասնակից, ապա դա չի± նշանակում, որ ինձ դիտարկում են, որպես հակասահմանադրական ինչ-որ համակարգի մեջ ներգրավված անձ, այսինքնª օրինախախտ...՚:
Այս հարցի պատասխանը կարող է տալ միայն ՍԴ-ն: Ուստիեւ շարունակենք. ՙՏեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեզ համար պատահականության սկզբունքով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ...՚: Եվ մեր զրուցակիցը այստեղ տալիս է իր հաջորդ հարցը. ՙԼավ, ասենք ընտրեցին այդ ֆոնդը, ես էլ սեպտեմբերին հրաժարվեցի նրանից, դա, ի վերջո, ինձ, այդ ֆոնդին, ի վերջո, պետությանը ի±նչ է տալիս, ո±րն է բոլորիս համար նման բարդություն առաջացնելու իմաստը...՚:
Ամենահետաքրքիրը Դեպոզիտարիայի նամակի հետեւյալ հատվածն է. ՙՄինչեւ 2015թ. ապրիլի 15-ը դուք կստանաք 2014թ. համար Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն՚: Ինչպե±ս, սեպտեմբերից այս համակարգը խորքային փոփոխությունների է ենթարկվելու, իսկ Դեպոզիտարիան այս պահին խոսում է 2015 թվականի±ց: Այդ ի±նչ հրաշքով, այնտեղ նոստրադամուսնե±ր են նստած, որ արդեն գիտեն, թե օրենքի փոփոխված տարբերակն ինչպիսին է լինելու եւ այս պահից արդեն մարդկանց ինչ-որ բաներ են ասում...
Եթե սրան ավելացնենք, որ այս նամակներին կից կան նաեւ գունավոր տպագրությամբ բացատրական թերթիկներ, թե ինչ է ներկայացնում այդ համակարգը, եւ որ այդ թերթիկներն արդեն բավականին մեծ ծախսեր են ենթադրում, առաջ է գալիս այս հարցը եւս. այդ ո±ւմ հաշվին են այդ զգալի գումարները ծախսվում, այն էլ մի բանի համար, որը եթե ոչ այսօրվանից, ապա սեպտեմբերից հաստատ այլ տեսքով է գործելու, այսինքնª ներկայիս բացատրությունները ոչ մեկին պետք չեն:
Թե ինչն է պատճառը, որ անկախ ՍԴ-ի որոշումից, շարունակվում է քաղաքացիներին զգուշացվել, որ փոխանցումները պարտադիր են, հարցով դիմեցինք ՙՀայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՚ ԲԲԸ-ի մարքեթինգի եւ հաղորդակցության ծառայության ղեկավար Եվգենիա Էվոյանին, ով հետեւյալ պատասխանը տվեց.
- Կենտրոնական դեպոզիտարիան համաձայն կառավարության հետ կնքված պայմանագրի` ստանձնել է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրավարի պարտականությունները: Դրանք սահմանված են օրենքով եւ կնքված պայմանագրով, այսինքն մենք կատարում ենք մեր պարտավորություները: Հենց մեր պարտավորությունների կատարման շրջանակներում, ինչպես նաեւ ղեկավարվելով ՙԿուտակային կենսաթոշակային օրենքի՚ գործող հոդվածներով, Դեպոզիտարիան ստանալով գումարները, պարտավոր է բացել հաշիվներ: Աշխատակիցը 30 օրվա ընթացքում հնարավորություն ունի ֆոնդ ընտրելու: Եթե չի անում, ապա համակարգն ավտոմատ ընտրում է ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ, որի մասին գրավոր ծանուցվում է քաղաքացուն: Դեպոզիտարիայի կողմից հաշիվները բացվել են մարտի 7-ին միայն այն անձանց համար, որոնց անունից Կենտրոնական դեպոզիտարիա գումարներ են փոխանցվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, հետեւաբար ապրիլի 7-ին կատարվել են ֆոնդերի ավտոմատ ընտրություն, ինչի մասին եւ Դեպոզիտարիան պարտավոր է ծանուցումներ ուղարկել քաղաքացիներին: Այսինքնª ՙՀայաստանի կենտրոնական դեպոզիտարիան՚ ֆոնդերի ընտրության մասին ծանուցում ուղարկում է այն քաղաքացիներին, որոնց համար փոխանցվել են կուտակային 5% պարտադիր վճարները: Իսկ այն քաղաքացիները, որոնցից գումարը չի պահվել կամ որոնց գործատուն չի փոխանցել գումարը, ապա նրանց համար ֆոնդերի ընտրություն չի կատարվել եւ այդ մասին ծանուցում չեն ստանա:
- Ձեր կողմից ուղարկած նամակներում նշվում է, թե ինչ է սպասվում քաղաքացիներին, եթե որեւէ գործողություն մինչեւ 2015 թվականի ապրիլի 15-ը չկատարեն: Բայց չէ± որ հնարավոր է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը օրենքը վերանայվի եւ առհասարակ պահումներ չկատարվեն:
- Մեր գործողությունները պայմանավորված են օրենքով, եթե օրենքը վերանայվի եւ այլ դրույթներ սահմանվեն մեր գործողության համար, մենք աշխատելու ենք համաձայն օրենքի:
- Այսինքն Ձեր կողմից ուղարկված նամակով քաղաքացիներին հիշեցվում է, որ փոխանցումները պարտադիր են:
- Այդ նամակն ընդամենը ծանուցում է, որ կոնկրետ մարդու համար հաշիվը բացվել է եւ ֆոնդի ընտրություն է կատարվել:
- Կասեք` ում հաշվին են նամակները կազմվում եւ ուղարկվում:
- Նամակները կազմվում եւ ուղարկվում են ՙՀայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի՚ ֆինանսավորմամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

