ՙՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԳԵՐՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է ԱՆԳԱՄ 110 ԴՐԱՄ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԴԵՊՔՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԳԵՐՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է ԱՆԳԱՄ 110 ԴՐԱՄ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԴԵՊՔՈՒՄ՚
Վերջին օրերին վերստին առաջին պլան է մղվել հասարակական տրանսպորտի սակագների թեման: Ավելի կոնկրետª այս օրերի տարաբնույթ քննարկում-հայտարարությունները հանրության շրջանում նորից առաջ է բերել այն մտավախությունը, որ տրանսպորտի գները կբարձրանան եւ, միգուցե, մինչեւ 200 դրամ: Համենայնդեպս, երթուղային տաքսիների համար մոտավորապես նման սակագների ակնարկներ են լսվում Երեւանի քաղաքապետարանիցª կապված տրանսպորտի սակագնի հարցով ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների հետ: Թե մինչ օրս ինչ ենթադրությունների է հանգել հանձնաժողովը եւ, որքանով է հավանական, որ հանրային տրանսպորտի գինը իրոք կբարձրանա` հարցով դիմեցինք վերոնշյալ հանձնաժողովի անդամ, ՙԻրազեկ եւ պաշտպանված՚ ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻՆ, ով մասնավորապես նշեց.
-Ամբողջ խնդիրն այն է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր եւ լուծումներ առաջարկեր ոչ միայն տրանսպորտի սակագնի, այլեւ երթեւեկության գործող վիճակի բարելավման եւ մի շարք այլ կարեւոր հարցերի հետ կապված: Ես ի սկզբանե մասնակցեցի այդ աշխատանքներին այն պայմանով, որ այդ ամենին հետեւելու են հանրային լսումները: Հիմա խնդիրն այն է, թե ինչ կորոշի հանձնաժողովը: Զուտ իմ մասով կարող եմ ասել, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարելի ունենալ բավական լավ հանրային տրանսպորտª առանց պետության ֆինանսական միջամտության, եւ հնարավոր է, որ քաղաքացին վճարի 100 դրամ: Դրա համար անհրաժեշտ է մի քանի գործառույթներ իրականացնել` անցնել կենտրոնացված տրանսպորտային համակարգի, նոր մեքենաներ բերել, որոնք կշահագործվեն գազով եւ այլն: Այս ամենը ապահովելու դեպքում կարելի է ունենալ նորմալ երթեւեկություն: Եթե կարելի ունենալ 100 դրամով երթեւեկություն, ապա սպառողին մնացած հարցերն արդեն չեն հետաքրքրում: Կարող եմ փաստել մեկ բան. ի սկզբանե, երբ նոր էր բողոքի ակցիան բարձրանում 100 դրամի շուրջ, եւ փորձ էր արվում ուղեվարձը դարձնել 150 դրամ, ես ինքս տարանջատել եմ երկու գործառույթ: Պահանջում ենք քաղաքապետարանի±ց, որ հարյուր դրամանոց սպասարկումը 150 չդարձնի, թե± պահանջում ենք պետությունից` ի դեմս կառավարության, գիտակցելով, որ ինքնարժեքը գերազանցում է 100 դրամը, բայց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը այնպիսին է, որ 100-ից ավել` ուղղակի, քաղաքացին չի կարող վճարել, փոխհատուցել մնացածը:
Պետք է նշել, որ այն մասնագիտական հիմնավորումը, թե անհնար է երթեւեկությունն իրականացնել 100 դրամով, քաղաքապետարանը մեզ մինչ օրս դեռեւս չի ներկայացրել: Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր է, որ տրանսպորտի սակագինը բարձրանա ընդհուպ 200 դրամ, ապա տրանսպորտի ուղեվարձի սակագնի ձեւավորման հանձնաժողովի վերջին նիստում անգամ քաղաքապետարանը փաստել է, որ սա չէ այն ռեալ գինը, որը, ի դեպ, առաջարկում է այդ ուսումնասիրություններն իրականացրած միջազգային ընկերությունը: Ըստ այդ դիտարկումներիª հաշվարկվել է փաստացի ուղեւորահոսք, որը գրանցվել է վատ երթեւեկության պայմաններում: Սակայն մենք նախեւառաջ պետք է հասկանանք, թե որքա±ն կկազմեր այդ ուղեւորահոսքը, եթե տրանսպորտի որակը բարելավեր:
Անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքներին, մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ այս վեց ամիսների ընթացքում, ձեւավորված այդ մարմինը ոչ մի նպաստավոր աշխատանք չի իրականացրել:
- Այդ հանձնաժողովը ձեւական բնույթ է կրել, այնտեղ ոչ ոք լուրջ աշխատանք չի կատարել: Եթե կա մեկը, ով կասի աշխատել է, թող ասի, թե ինչ աշխատանք է արել:
Ինչ վերաբերում է ռեալ սակագներին, որոնք կարող են ներկայումս լինել, ապա Բ. Պիպոյանի համոզմամբ.
- Հանրային տրանսպորտը գերշահույթ ապահովում է անգամ 110 դրամ սակագնի դեպքում: Իսկ եթե նշվում է, թե տրանսպորտը թանկանում է` ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, ինչպես նաեւ վարորդի կարգավիճակը բարելավելու համար, ապա դա նույնպես սխալ պատճառաբանություն է: Մայրաքաղաքում ¥եւ ոչ միայն¤ դեռեւս չկա ներկրված 2014 թվականի արտադրության տրանսպորտային միջոց: Ինչ վերաբերում է վարորդների բարեկեցությանը, ապա նրանք իրենք չեն ուզում, որ տրանսպորտը թանկանա, համոզված լինելով, որ այդ դեպքում իրենցից կգանձնվեն համեմատաբար ավելի շատ գումարներ: Փոխարենըª թանկացումը կարող է էապես ազդել ուղեւորափոխադրումների ծավալների վրա, եւ արդյունքում հենց վարորդներն է, որ ամենաշատը կտուժեն այդ ամենից: Վարորդները ինձ դիմել են խնդրանքով, որպեսզի հանձնաժողովը թույլ չտա աշխատավարձի գրանցում: Որպես ասվածիս ամփոփում` հաստատապես կարող եմ ասել, որ 100 դրամը բավարարում է բոլոր ծախսերը հոգալու համար: Պարզապես, համակարգի կառավարումն է պետք ամբողջությամբ փոխել: Կոպիտ օրինակ բերեմ. այս հարցը շատ նման է ՍԴ-ի որոշմանը` ասում են, թե հակասահմանադրական է, բայց կկիրառենք սեպտեմբերին: Հիմա նույնը այստեղ է. ասում են, թե ՙգծերը՚ վատն են, որ դրա պատճառով ուղեւորավարձը պետք է թանկացնենք, հետո ոլորտը կկանոնակարգենք ու նորից կէժանացնենք: Բայց այդ դեպքում` ինչո±ւ թանկացնել, միանգամից կանոնակարգեք, եւ ամեն բան տեղը կընկնի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՅԱՆ

