Ըստ Gazeta.ru-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է պաշտոնանկ անի որոշ այպես ասած ՙթույլ՚ նախարարների, այդ թվում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին հայտնում է վերը նշած ռուսական կայքը` վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի տնտեսության վիճակն այնքան արագ է վատանում, որ Պուտինը չի կարող իրեն թույլ տալ այսուհետ եւս ունենալ բացառապես ՙտեխնիկական՚ կառավարություն: Բացի այդ, պարբերականի կարծիքով, ՙՂրիմի` ՌԴ-ին միացումից հետո Պուտինը այնպիսի ռեկորդային վարկանիշ է ձեռք բերել, որ պետք է արագ առաջ շարժվել՚: Նշվում է նաեւ, որ Պուտինը հոգնել է Մեդվեդեւից, եւ որ նա նրան նյարդայնացնում է: Ըստ նույն աղբյուրների` Մեդվեդեւին այդ պաշտոնում կարող են փոխարինել ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը կամ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: