ՙՔԱՌՅԱԿԸ՚ ԴԱՐՁԱՎ ՙԵՌՅԱԿ՚ ՙ Բարգավաճ Հայաստանը՚, ՙԺառանգությունը՚ եւ Հայ Ազգային Կոնգրեսը տարածել են հետևյալ համատեղ հայտարարությունը. - Այսօր, ապրիլի 10-ին կայացել է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՙՀայ Ազգային Կոնգրես՚ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ`
ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի եւ գործողությունների ծրագրի ձեւավորման հարցեր: