ՙԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ Պետդումայի մի շարքի պատգամավորներ պաշտոնական հարցմամբ են դիմել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայինª պահանջելով անցկացնել մասնագիտական ուսումնասիրություններ` կապված ԽՍՀՄ-ի փլուզման իրավականության եւ այդ գործընթացում տարբեր անձանց, այդ թվումª ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի գործողությունների հետ: Նախ նկատենք, որ հարցումը ստորագրված է Պետդումայի գործնականում բոլոր առանցքային խմբակցությունները ներկայացնող պատգամավորների կողմից, ինչը հուշում է, որ հենց այնպես չէ, որ ներկայումս նրանք հիշել են ԽՍՀՄ-ի փլուզման նասին:
Գորբաչովի առումով պատգամավորներն էս գլխից են համոզված, թե ԽՍՀՄ նախագահը կատարել է լուրջ հանցագործություններ, ՙորոնց վաղեմության ժամկետը դեռ չի լրացել՚: Այսպիսովª լավատեսական հույսեր ունենալով, որ Մ. Գորբաչովը վերջապես կհայտնվի վանդակաճաղերի հետեւում, անցնենք այս հարցման իրավական կողմին:
Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի դե յուրե փլուզումն արձանագրվեց 1991թ. դեկտեմբերի 8-ի ՙԲելովեժյան համաձայնագրով՚, որն էլ ՙհաստատվեց՚ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատի` Հանրապետությունների խորհրդի կողմից ընդունված ¥որին մասնակցում էին միայն Կենտրոնական Ասիայի խորհրդային հինգ հանրապետությունների ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, ԽՍՀՄ-ի հիմնադիր-անդամներ չէին հանդիսանում¤ դեկտեմբերի 26-ի ՙԽՍՀՄ գոյության դադարեցման մասին՚ թիվ 142-H բանաձեւով: Անցած տարեվերջին ¥ՙԻրավունք-Հետաքննություն՚, թիվ 143, 137, 140, 143¤ մենք ՙԲելովեժյան համաձայնագրի՚ հերթական տարելիցի կապակցությամբ առիթ ունեցանք ուսումնասիրել եւ մանրամասնորեն ներկայացնել այս ամբողջ պատմությունը: Եզրակացությունը հետեւյալն էր.
1. ՙԲելովեժյան համաձայնագիրը՚ ստորագրել են այն ժամանակ դեռ միութենական հանրապետությունները ներկայացնող պաշտոնյաներ ¥ՌԴ-ի, Բելառուսի եւ Ուկրաինայի նախագահներն ու Գերագույն խորհուրդների նախագահները¤, ովքեր միութենական նշանակության, առավել եւսª ԽՍՀՄ-ի ճակատագրին վերաբերող որոշումներ ընդունելու ոչ մի իրավասություն չունեին: Համեմատության համարª կարո±ղ են, ասենք, ՌԴ-ի երեք-չորս ինքնավար հանրապետությունների, մարզերի ղեկավարներ, կամ նույն թվով հայաստանյան մարզպետներ վեր կենալ եւ իրար մեջ համաձայնագիր ստորագրել, թե Ռուսաստանի Դաշնությունը կամ Հայաստանը լուծարվում է: Ճիշտ է, նախկին ԽՍՀՄ հանրապետություններն ունեին ինքնորոշման իրավունք, բայց դրա համար կար հատուկ օրենք: Ընդ որում, եթե անգամ այդ օրենքով առաջնորդվեին, ապա մեկ է, ամեն մի հանրապետություն կարող էր որոշել դուրս գալ ԽՍՀՄ-ից եւ ոչ թե Միությունը լուծարել: Էլ չասած, որ ՙԲելովեժյան համաձայնագրի՚ բնագիրը պարզապես անհետացել է, իսկ դա արդեն իսկ հիմք է այն գոյություն չունեցող ճանաչելու համար:
2. Թիվ 142-H բանաձեւը եւս ոչ մի կերպ հնարավոր չէ իրավական ակտ համարել: Այն պարզ պատճառով, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին` Հանրապետությունների խորհուրդն ամենեւին էլ օրենսդրորեն նման փաստաթուղթ ընդունելու լիազորություն չուներ: Ավելին. ԽՍՀՄ-ում եւ ոչ մի պետական կառույց Միությունը գոյություն չունեցող ճանաչելու իրավասություն չուներ. դա կարող էր արվել միայն միութենական հանրաքվեի միջոցով: Այնինչ ԽՍՀՄ-ը պահպանելու հարցով նման հանրաքվե անցկացվել էր 1991թ. մարտի 17-ին ու ավարտվել էր դրական արդյունքով: Այսինքնª բոլոր երկրներում ճանաչված թիվ մեկ ՙօրենսդիրը՚ª համապետական հանրաքվեն, որոշել էր, որ ԽՍՀՄ-ը պետք է մնա, ինչը նշանակում է, որ դրան հակասող ամեն մի պետական մարմնի, պաշտոնյայի ցանկացած որոշում ապօրինի է:
Եվ ահա մասնավորապես այս հանգամանքն են մատնանշում ՌԴ պատգամավորները, ընդգծելով. ՙԽՍՀՄ քաղաքացիները հանրաքվեով արտահայտվել են պետության միասնությունը պահպանելու օգտին, իսկ բարձրագույն խորհրդային ղեկավարներն իրականացրել են ապօրինի գործողություններ, ինչը հանգեցրել է պետության կազմալուծմանը՚: Եվ ի վերջո այսօր, օրինակ` ՙԿիեւում մարդիկ մահանում են այն մարդկանց մեղքով, ովքեր շատ տարիներ առաջ Կրեմլում երկրի կործանման որոշում ընդունեցին՚:
Ի դեպ, մեր հիշատակած հրապարակումների շարքն ավարտել էինք այսպես. ՙԱյսպիսով` քանի դեռ չի մատնանշվել բոլոր քննադատություններին դիմացող այն նորմը, որը կվկայի, որ ուղիղ 22 տարի առաջ ԽՍՀՄ-ը դադարեցրել է իր գոյությունը այդ պետության գործող օրենսդրության կամ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, կմնանք այն տարօրինակ փաստի առաջ, որ իրավական առումով Միությունն առայսօր գոյություն ունի: Հասկանալի է, որ գործնականում իրավիճակը բոլորովին այլ է: Բայց մեկ բան էլ է ակնհայտ. դեռ ոչ ոք չեղյալ չի համարել 1991թ. մարտի 17-ի հանրաքվեի որոշումը, եւ ո±վ իմանա, թե այդ փաստը մի օր չի տեղափոխվի նաեւ պրակտիկ հարթություն՚:
Այսպիսովª 1991թ. մարտի 17-ի հանրաքվեի փաստն այսօր արդեն պրակտիկ հարթությունում է: Ճիշտ է, դա ամենեւին էլ չի նշանակում, որ չեղյալ կհամարվի անցած 23 տարիների պատմությունն ու կհայտարարվի, թե ԽՍՀՄ-ն այսօր գոյություն ունի: Բայց փաստն այն է, որ այս պատմությունը, կարծես թե, բավականին անհանգստացրել է Գորբաչովին, ով չհապաղեց արձագանքել` ասելով. ՙՊետք է լուծարել Պետդուման՚: Իսկ ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահի անհանգստանալու առիթն այն է, որ խոսքը պատգամավորական հարցման մասին է, որը ՌԴ Գլխավոր դատախազությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում հանգամանորեն ուսումնասիրել եւ պատասխանել: Առավել եւս, որ հարցումը կատարել են պատգամավորներ, ովքեր Պետդումայում քանիցս հանդես են եկել Կրեմլի քաղաքական ծրագրերին պրակտիկ տեսք տվող օրենսդրական նախաձեռնություններով: Եվ նաեւ այդ տեսանկյունից էլ ասել, թե այս աղմկոտ թեման հենց այնպես, պատահաբար մտավ շրջանառության մեջ, միամտություն կլիներ: Այսինքնª Գլխավոր դատախազությունը, համոզված ենք, այս թեման իրավական տեսանկյունից լրջորեն կուսումնասիրի, եւ որ դա մի շարք սկանդալային պատմություններ կհանի ջրի երես, կասկածի տեղիք չի տալիս: Այլ հարց է, թե այդ ամենը պրակտիկ քաղաքական տեսանկյունից ինչ հետեւանքներ կառաջացնի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

