ՙԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ
ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ


ՙԻրավունքում՚ տեղի ունեցավ կլոր սեղան, որին ներկա էին տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը եւ մի խումբ քեսաբահայեր: Քննարկման թեման էր ՙՔեսաբահայերի խնդիրները Սիրիայում եւ Հայաստանում, ինչպես նաեւ դրանց արտացոլումը լրատվական ոլորտում՚: Թե իրականում ինչ տեղի ունեցավ մարտի  21-ին Քեսաբում, եւ արդյոք շրջանառվող տեսանյութերը համապատասխանում էին իրականությանը, ճշտեցինք քննարկման մասնակիցներից:

ՙՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎՐԱ ՌՈՒՄԲԵՐ ԵՆ ՆԵՏՎԵԼ՚

ԱՍՏՂԻԿ ԱՇՔՅԱՆՆ արդեն յոթ ամիս է, ինչ գտնվում է Հայաստանում. ՙԱյստեղ եմ սովորելու նպատակով: Երեւի, շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու եմ եկել Հայաստան ուսում ստանալու համար, պատասխանեմ` իհարկե, հնարավոր էր այնտեղ ուսանել, սակայն շատ վտանգավոր էր: Մի քանի անգամ համալսարանի վրա ռումբեր են նետվել, բարեբախտաբար, զոհերի թիվը շատ չէր, մահացել էր մեկ ուսանող:
Ինչ վերաբերում է առհասարակ պատերազմին կամ Քեսաբին` նշեմ, որ երեք տարի է, ինչ պատերազմ է ընթանում, մի քանի անգամ տեղեկություններ ստացանք, որ Քեսաբի վրա հարձակվելու են, անգամ Քեսաբի սահմանը պահող տղաները տեսել էին զինյալներին, որոնք մոտեցել էին սահմանին, սակայն անհայտ պատճառներով նրանք չէին հարձակվել: Մի քանի անգամ ռմբակոծվել է Քեսաբը, բայց, բարեբախտաբար, ամայի տարածքներ էին, եւ որեւէ մեկին վնաս չպատճառվեց: Այս երեք տարիների ընթացքում քեսաբահայերը պահպանել են իրենց չեզոքությունը, մենք դեմ ենք ծայրահեղությանը, մարդասպանությանը, մենք պարզապես օրինապահ քաղաքացիներ ենք:
Քեսաբում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո խոսվում է տասը պատանդների մասին, մինչ օրս նրանցից  որեւէ տեղեկություն չունենք: Շատ անորոշ վիճակի մեջ ենք հայտնվել, մեծ հույս ունենք, որ մոտ ժամանակներս ամեն ինչ կկարգավորվի եւ քեսաբահայերը հետ կգնան Քեսաբ, տեր կկանգնեն իրենց տներին: Մենք քաջ գիտակցում ենք, որ հայերի տներից գրեթե ոչինչ չի մնացել, բայց եւ այդպես,  պատրաստ ենք վերադառնալ, վերակառուցել տները եւ վերականգնել մեր պարտեզները: Իմ բոլոր հարազատները Քեսաբում էին, եւ ես մեծ ցավ եմ ապրում նրանց համար:
Առհասարակ, ծովափնյա հատվածն ամենաանվտանգն էր համարվում: Այդ տարածքներ էին տեղափոխվել անգամ արաբներ:
Ինչ վերաբերում է տարածված տեսանյութերին, ապա նշեմ, որ դրանք իրականություն են, սակայն Քեսաբին չեն վերաբերում: Դրանք Սիրիայի այլ շրջաններում եղած դեպքեր են՚:

ՙՄԱՐԴԻԿ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՆԳԱՄ ՎՐԱՆՆԵՐԻ ՏԱԿ, ԲԱՅՑ ՔԵՍԱԲՈՒՄ ԱՊՐԵԼ՚

ՀԱԿՈԲ ԿՈԹՄՈՒՍՅԱՆԸ երեք ամիս է Հայաստանում է. ՙՆախկին հոգեւորական եմ: Եկել եմ այստեղ աշխատանք գտնելու ու ապրելու համար, քանի որ Սիրիայում  պատերազմ է, եւ գնալով ամեն ինչ ավելի է բարդանում: Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 21-ին, ոչ մարդկային քայլ էր, մարդիկ առանց իրենց կամքի տարհանվեցին սեփական տներից, ինչպես գիտենք, նրանք ապաստան գտան Լաթաքիայում եւ մի քանի այլ վայրերում: Ստեղծված իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար պետք է քարտեզն ուսումնասիրենք, Քեսաբը գտնվում է Թուրքիայի հետ սահմանագծին: Իրականում թուրքերը բացելով սահմանը` թույլ տվեցին զինյալներին ներխուժել Քեսաբ, նրանք զինյալներին ապահովել էին ամեն ինչով` զինամթերքով, պաշարներով եւ այլն: Նպատակը մեկն էր` ներխուժել Քեսաբ եւ ավերել ամեն ինչ: Ապրիլի 21-ին` գիշերվա 4-ի կողմերը մարդիկ արթնացել են ռումբերի եւ պայթյունների ձայներից: Ստեղծված իրավիճակն իրոք խուճապային է եղել, եւ մարդիկ հասցրել են միայն փախչել տարածքից` չվերցնելով իրենց հետ ոչինչ: Շատերն անգամ անձնագիր չեն հասցրել վերցնել: Տարհանումից հետո մոտ 35-40 տարեցների մասին էր խոսվում, որոնք մնացել էին Քեսաբում, քանի որ չէին հասցրել փախչել: Խոսակցություններ են պտտվում, որ նրանցից 21 հոգի Թուրքիայի միակ հայկական Վաքֆ գյուղի մերձակայքում գտնվող հյուրանոցում են: Փաստորեն, նրանք այնտեղ են ապաստան գտել, սակայն պետք է տեղափոխվեն այնտեղից: Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա հնարավորության սահմաններում տարբեր կառույցներ օժանդակում են հայերին, սակայն առաջին քայլը եղավ կաթողիկոսի եւ նախագահի զրույցից հետո, երկու անգամ Բեյրութից պատվիրակություն ուղարկվեց, եւ հենց երկրորդ այցելության ժամանակ նյութական օժանդակություն ցուցաբերվեց: Հարկ եմ գտնում նկատել, որ մինչ օրս էլ, մեր Կաթողիկոսի կողմից օգնությունը շարունակական բնույթ է կրում: Գիտենք նաեւ, որ Հայաստանից էր պատվիրակություն գնացել  եւ հանդիպումներ ունեցել: Ներկայումս քեսաբահայերի միակ մտահոգությունն այն է,   որ նրանք հետ վերադառնան Քեսաբ: Մենք տեղեկություններ ունենք, որ Քեսաբում հայերի տները թալանված են եւ ապրանքները տարվել են Թուրքիա, դրանք վաճառքի են դրված թուրքական շուկաներում: Քեսաբահայերը պատրաստ են հետ վերադառնալ եւ զբաղվել իրենց հիմնական աշխատանքով` հողամշակությամբ: Մարդիկ պատրաստ են անգամ վրանների տակ, բայց Քեսաբում ապրել՚:

ՙՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՎ` ԿԱՆԳՆԵՑՆԵԼ  ՀԱՋՈՐԴՈՂ ՔԱՅԼԵՐԸ՚

Այն հարցին, թե ում էր շահավետ շրջանառության մեջ դնել սարսափը, թե իբր գլխատվողները քեսաբահայեր են, Տ. ՔՈՉԱՐՅԱՆԸ պատասխանեց հետեւյալ կերպ. ՙՄարդիկ սպանվում են առանց դատ ու դատաստանի, իհարկե, եթե հայեր լինեին շատ ավելի վատ կլիներ մեզ համար, սակայն, ամեն դեպքում, մեզ առանձնացնել ու ասել` դե լավ, եթե հայեր չեն սպանվողները, ոչինչ թող մեռնեն, դա իհարկե, արդեն իսկ վատ մոտեցում է: Այս քարոզչության նպատակն է դնել տարանջատում, եթե ինձ չեն վնասում, ուրեմն` այդ խնդիրն իմը չէ: Պետք չէ մոռանալ, որ այսօրվա  դրությամբ Ասադի զորքերն են փորձում պայքարել Քեսաբի համար: Ինչ վերաբերում է տեսանյութերի տարածմանը, ապա կարող եմ նշել, որ այս պարագայում ցեղասպանության բառի կիրառումը պետք է որոշակի զգուշությամբ օգտագործվի, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` թուրքերը կարող են ի հակառակ մեզ` օգտագործել այդ ամենը:
Առաջին անգամ ռուսական լրատվամիջոցներով է տարածվել այդ տեսանյութերը: Այստեղ ավելի շատ գերտերությունների խնդիրների եւ դրանց պարզաբանման հարցն է: Պայքար է գնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Այն, որ Ռուսաստանը Սիրիայում շահեր ունի, պարզից էլ պարզ է: Սակայն մինչ այդ հարցին անդրադառնալը, նախեւառաջ պետք է հասկանանք, որ Ղրիմի դեպքերից հետո Ռուսաստանի դերը Սեւ ծովում արդեն  գերիշխող է, եւ վերջին իրադարձություններից հետո պետք է պատասխան հասցվեր Ռուսաստանին: Արեւմուտքը չէր կարող այդ ամենին հանգիստ նայել:
Ռուսաստանը Քեսաբից մոտ 110 կմ հեռավորության վրա ունի ռազմաբազա, որը, եթե չեմ սխալվում, միակն է ամբողջ Միջերկրական ծովում: Այս ամենն իմանալով` արդեն իսկ պարզ էր, որ պետք է լիներ հարված, որն էլ իրեն սպասեցնել չտվեց: Ղրիմի անկախությունից մոտ երկու օր հետո Քեսաբի իրադարձությունները սկսվեցին: Ես ավելի շատ այն կարծիքին եմ, որ ոչ թե թուրքերն են ցանկանում հայերին վերացնել, այլ գրոհայինները` Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին վնաս հասցնել: Մի արտահայտություն կա` հայի բախտ, փաստորեն, այս անգամ եւս հայերը տուժեցին: Սակայն ռուսները փորձեցին օգտագործել տեսանյութերը եւ աղմուկ բարձրացնել: Միակ նպատակն էր կանգնեցնել սկսված գործընթացը, քանի որ Քեսաբից հետո հաջորդ ջախջախումը Լաթաքիայում էր լինելու, եւ հետո արդեն գրավելու էին Տարտուսը: Ռուսներին հաջողվեց աղմուկ բարձրացնելով` կանգնեցնել  հաջորդող քայլերը: Ներկայումս այդ ամենի շնորհիվ տվյալ թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է զբաղվում, անգամ Չինաստանն է հայտարարություն տարածել` քեսաբահայության հետ կապված:
Նորից անդրադառնալով ցեղասպանություն բառին, պետք է նշեմ, որ այն  օգտագործելիս` պետք չէ հասկանալ մորթ եւ մարդասպանություն հենց իրենց տներում: Կարող են ստեղծվել այնպիսի պայմաններ, որտեղ հնարավոր չէ գոյատեւել: Այս պարագայում քեսաբահայերին փորձում են իրենց հայրենիքից զրկել: Իմ կարծիքով, տեղեկատվական դաշտում աղմուկի բարձրացման շնորհիվ կանխվել է այն, ինչ նախապես ծրագրված է եղել: Անգամ տեղեկատվություն կա, որ Քեսաբում գտնվող գրոհայինների մի մասը հետ է քաշվել, մնացել է միայն առաջապահ մասը եւ սպասում են հերթական բախման: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ասեմ, որ այն կարող է հայրենադարձությամբ օժանդակել  քեսաբահայերին կամ սիրիահայերին  եւ նորմալ պայմաններով ու աշխատանքով, անվճար ուսմամբ ապահովել: Չեմ կարող չասել, որ ունենք նաեւ բացթողումներ, պետք է օրակարգ մշակվի` Հայաստան-Սփյուռք, Արտգործնախարարության եւ Սփյուռքի նախարարության միջեւ: Առավել գլոբալ ցանց պետք է ստեղծվի, որի կենտրոնը պետք է լինի Հայաստանը՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում