ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ


Այս օրերին վերջնականապես պարզ դարձավ, որ համաշխարհային բոլոր հարցերով ամենա-ամենա Արեւմուտքը թքած ունի այն վիճակի վրա, որում հայտնվել է քեսաբահայությունը: Հերթական ապացույցն էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը, երբ արեւմտյան տերությունները մերժեցին անգամ Քեսաբի մասին մի սովորական դատապարտող հայտարարությամբ հանդես գալու Ռուսաստանի առաջարկը:

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՆԱՎԵՐՆ
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՉՍՈՎՈՐԵՑԻՆ


Հետո որոշեցին, թե թող այդ հարցով զբաղվի գործնականում եւ որեւէ լուրջ լծակ չունեցող ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի-Մունը: Նա էլ մի քանի օր անց հանգեց այն ՙհանճարեղ՚ մտքին, թե. ՙՉնայած ՄԱԿ-ը չի կարող հաստատել այս դաժանությունների մասին ստացված հաղորդագրությունների վավերությունը, մարդու իրավունքների կոպիտ խախտումներն անկասկած շարունակվում են, եւ Քեսաբի նման ամբողջ գյուղերի բնակիչները ստիպված են լինում փախուստի դիմել՚:
Այսպիսովª գլխավոր հարցը, որ Քեսաբի վրա ահաբեկչական խմբավորումները հարձակվել են Թուրքիայի տարածքից, ինչն առանց թուրքական իշխանությունների առնվազն թողտվության պարզապես բացառվում է, այդպես էլ չհետաքրքրեց ո°չ ԱԽ անդամ արեւմտյան տերություններին ¥ովքեր, չմոռանանք, որ այդ նույն միջազգային ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի անվան տակ մինչ այս հասցրել են մի քանի երկրների հերն անիծել¤ եւ ո°չ էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:
ատճառները, անշուշտ, ակնհայտ են եւ իմաստ էլ չունի կրկնել: Պարզապես այս մասին կրկին խոսեցինքª ֆիքսելու համար մեկ կարեւոր փաստ, որն անգամ հայաստանյան ամենաանուղղելի արեւմտամետները դժվար թե հերքեն. ինչպես անցած դարասկզբին, այնպես էլ դրանից հետոª Ցեղասպանության փաստը չճանաչելով եւ, վերջապես այսօր նման ցինիկ վարքագիծ դրսեւորելով Քեսաբի իրադարձությունների նկատմամբ, շատերիս կողմից այդքան երազած եւ գովաբանված Արեւմուտքը հա մի գլուխ ցույց է տալիս, որ ինչպես Թուրքիան չի փոխում իր հակահայկական ձեռագիրը, այնպես էլ արեւմտյան տերություններն են պատրաստ` ամեն պահի հանուն սեփական քաղաքական շահերի աչք փակել թուրքական գազանությունների դեմ ¥էլ չենք խոսում թուրքական այդ քաղաքականությանը ցուցաբերած ուղղակի աջակցության մասին¤: Պարզ ասած, ինչպես անցած դարասկզբին անգլիական նավերը չէին կարողանում բարձրանալ հայկական լեռները, այնպես էլ այսօր ի զորու չեն դա անել:
Մեկ հանգամանք եւս հայությունը պարզապես պարտավոր է նկատել. ինչպես անցած դարասկզբին, այնպես էլ Քեսաբի հետ կապված` Ռուսաստանը միակ գերտերությունն էր, որ թեեւ այս պահին էլ Թուրքիայի հետ ունենալով բավականին լուրջ տնտեսական ծրագրեր եւ հարաբերություններ, այնուամենայնիվ նման հստակությամբ դատապարտեց տեղի ունեցողըª մինչեւիսկ դա տեղափոխելով ՄԱԿ-ի ԱԽ մակարդակ: Իսկ տարածաշրջանային մակարդակով նույն Սիրիան էր անցած դարասկզբին կանգնած Եղեռնից մազապուրծ հայության կողքին: Հետագայումª այդ Սիրիայի տարածքում էր, որ հայությունը դարձավ Մերձավոր Արեւելքում ամենակայացած համայնքը, եւ, վերջապես, այդ նույն սիրիական բանակն է, որ ցանկանում է Քեսաբը վերադարձնել հայությանը. ահա եւ գոնե մեզ համար ՙբռնապետ՚ Ասադի եւ ՙսուպերդեմոկրատ՚ Արեւմուտքի տարբերությունը...
Այսպիսովª Քեսաբի հետ կապված իրավիճակը բավականին լավ դաս էր նախ մեր կարգի երկրների համար: Այն առումով, որ ըստ էության բոլորի համար էլ ակնհայտ էր, որ նույնիսկ այնպիսի իրավիճակներում, երբ այս կամ այն ազգության ներկայացուցիչները դառնում են միջազգային ահաբեկչության գագաթնակետ հանդիսացող ՙԱլ-Քայիդայի՚ թիրախը, իրեն համաշխարհային անվտանգության երաշխավոր համարող ԱՄՆ-ն անգամ պատրաստ է շատ հանգիստ այդ ամենը չտեսնելու տալ, եթե դա է պահանջում իր շահերը: Իսկ Հայաստանի համար սա հավելյալ հիմնավորում է այն առումով, թե իրականում ո±ր աշխարհաքաղաքական ուղղության հետ կարող է կապել իր անվտանգությունը:

ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Այս առումով, իհարկե, էլ ավելի տրամաբանական է դառնում հայաստանյան պատվիրակությունների` ՌԴ-ի օգտին կատարած քվեարկություններն ինչպես ՄԱԿ-ումª Ղրիմի հարցով հայտնի որոշման ժամանակ, այնպես էլ այս օրերին, երբ ԵԽԽՎ-ն է Ուկրաինայի հետ կապված մեկը մյուսի հետեւից կոշտ հակառուսական բանաձեւեր ընդունում: Այսպիսով այն, որ հայ-ռուսական հարաբերությունները տեղափոխվում են բոլորովին նոր մակարդակ, դա ակնհայտ էր դեռ օրեր առաջ: Ընդ որում, ռազմական տեսանկյունից այդ իրավիճակի վկայություններից կարելի է համարել ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյի` օրերս Երեւանում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի պարագայում 102-րդ ռուսական ռազմաբազայի ՙուժերն ու հակաօդային պաշտպանության համակարգը կգործեն հայկական ՀՕՊ համակարգի հետ միասին՚: Իսկ սա, ըստ էության, նշանակում է, որ ռուսական բանակի վերին հրամանատարությունը հաստատում է դեռ անցած տարի նույն ռազմաբազայի հրամանատարի այն հայտարարությունը, թե ռուսական զինուժը պատերազմական իրավիճակում իր միջամտությունը կցուցաբերի: Ռազմաբազայի հրամանատարը, հիշեցնենք, որ այդ հայտարարությունը հնչեցրեց այն ժամանակ, երբ Սիրիայի շուրջ լարվածությունը հասել էր իր գագաթնակետին եւ կային մի շարք մասնագիտական գնահատականներ, որ այն պահին, երբ ԱՄՆ-ը կիրականացնի ռազմական ներխուժում, Ադրբեջանն էլ իր հերթին չի հապաղի վերսկսել ղարաբաղյան պատերազմը: Եվ այդ առումով հայտարարությունը թեեւ բավականին լուրջ վայնասուն բարձրացրեց Ադրբեջանում, սական Բաքվի վերնախավում, անշուշտ, հավուր պատշաճի գնահատեցին այդ մեսիջը: Եվ այդ առումով ռուս գեներալի այս նոր հայտարարությունը եւս հազիվ թե պատահական լիներ: Նկատենք, որ այս օրերին մի կողմից է Ուկրաինայում լարվածությունը հասնում գագաթնակետին, մյուս կողմից էլ նաեւ Քեսաբի իրադարձություններն ու դրա շուրջ արեւմտյան լռությունն են ավելի համոզիչ դարձնում այն վերլուծական գնահատականները, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում: Կա նաեւ Սիրիայի հարավում, Հորդանանի սահմանային հատվածից հարձակման երկրորդ ուղղությունը բացելու վտանգը, եւ այս ամենը, անշուշտ, կարող է Ալիեւին նույնպես դրդել Ղարաբաղում ռազմական գործողությունների: Ընդ որում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում արեւմտամետ ուժերն այս օրերին բավականին լուրջ ջանքեր են գործադրում այդ երկրների ներքին իրավիճակին մայդանային բնույթ տալու ուղղությամբ, էլ ավելի է հիմնավորում այն միտքը, որ այս բոլոր զարգացումները նույն ծրագրի օղակներն են, ու իմաստը հարավային ուղղությամբ ռուսների համար լարվածության հավելյալ օջախ ստեղծելն է: Իսկ թե այս բոլոր նախապատրաստական աշխատանքներից հետո երբ տեղի կունենա պայթյունը, դա արդեն կախված է նրանից, թե ինչ ընթացք կստանա ռուս-ամերիկյան պայքարը Հարավ-արեւելյան Ուկրաինայում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում