ՙԱՇԽԱՐՀՆ ՈՒ ՄԱՐԴԻԿ ՓՈԽՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՓՈԽՎԵՑ՚
Արխիվ 12-16ՙԱՇԽԱՐՀՆ ՈՒ ՄԱՐԴԻԿ ՓՈԽՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՓՈԽՎԵՑ՚
ՙՄեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում՚: Նման ՙփայլուն՚ ձեւակերպումով է հանդես եկել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավելելով նաեւ, որ վարչապետի հրաժարականը բացառապես ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների շնորհիվ է: Ստացվում է, որ եթե հարեւանի կինը գեղեցիկ է, ապա դա հենց կողքի հարեւանի շնորհի±վ է: Հանգիստ թողնելով հարեւաններին ու նրանց կանանց` փորձենք հասկանալ, թե ինչու հանկարծ Տեր-Պետրոսյանը հաղթանակի դրոշն առավ ձեռքն ու սկսեց ինքն իրեն գովերգել: Սրա հետ կապված` ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ կարծիքով` տարօրինակ կլիներ անգամ, եթե 1-ին նախագահը ուրիշ բան ասեր. ՙԵս արդեն կմտածեի, որ զարմանահրաշ բան է տեղի ունենում, որ իր տարիների բարձունքից, բեկումնային ձեւով մարդը փոխվում է, այն էլ` 180 աստիճանով՚:
Ըստ պատգամավորի.-Բայց քանի որ մոլորությանը դժվար է տրվել, բնական էր, որ նա պետք է այդպես ասեր: Նա ուզած-չուզած պետք է գովերգի հրաշալի քառյակին, պետք է շատ բաներ իրենց վերագրի: Ես չեմ հիշում մի ժամանակ` թե° պաշտոնավարման, թե° դրանից հետո, նա կասկածեր իր անսխալականության վրա:
- Պարոն Դավթյան, երբ ԼՏՊ-ն չորս ուժերին անվանում է ընդդիմադիր, մոռանո±ւմ է, որ ԲՀԿ-ն այլընտրանք է, թե± նրա համար դա միեւնույն է:
- Եթե մի երկու օր սպասենք, հավանական է, որ նրա ասածներն ու իրականությունը իրար հետ կապ չունենան: Կարծում եմ, որ իրականությունն այլ է, քան նա պատկերացնում է, որն էլ իր մտածողությունն է: Չշտապենք եւ մոտ օրերս եւս մեկ անգամ ականատեսը կլինենք, որ 1-ին նախագահի կանխատեսումները որեւէ աղերս չունեն իրողությունների հետ, որոնք առկա են մեր երկրում:
- Ձեր կարծիքով` դրանք կախատեսումներ են, թե ցանկություններ` Տեր-Պետրոսյանի կողմից:
- Կարող ենք նաեւ ասել ցանկություններ, այսինքն` նա ինչ մտածում է` դառնում է դրա գերին, որի մասին էլ արտահայտվում է: Արդյունքում` նա ասում է այն, ինչ ցանկանում է, այլ ոչ թե այն, ինչ կա իրականում:
- Կարո±ղ ենք ասել, որ 1-ին նախագահի ցանկությունների դաշտից է նաեւ ՀՀ-ում մայդան տեսնելը, դրան նախապատրաստելը, առ այն, որ նա իր հարցազրույցում նշում է, որ հրաշալի քառյակը պետք է օր ու գիշեր անցկացնի Ազատության հրապարակում եւ ժողովրդին դուրս բերի փողոց:
- Ես չէի ցանկանա ավելի սյուռեալիստական երանգներ հաղորդել առանց այն էլ, որոշակի ոչ պայծառ նրա մտքերին, պարզապես զերծ կմնամ որեւէ բան ասելուց, եւ Աստված չանի որեւէ նման բան լինի: Մենք ականատես եղանք ոչ միայն մարդկային զոհերին, այլ որ մի ողջ պետություն քայքայվեց: Իսկ այսօր այդ երկիրը բաժանման եզրին է կանգնած, էլ չասենք, որ ապագան եւս մշուշոտ է: Պարզապես, հիմա ՙՉե Գեվարա՚ է հայտնվել, որի մասին ՀՀ-ից դուրս ոչ ոք չգիտի, իսկ նրա հետնորդները` ի դեմ որոշ ՀԱԿ-ականների, թե քանի գիշեր կանցկացնեն, ինչ հեղափոխական կոչեր կհնչեցնեն իրենց միայնության մեջ, դա եւս ապագայի հարց է: Պարզապես, նրանք միայնակ, ըստ էության, զրո են, իսկ դա ծածկելու համար ամեն ինչ անում են, նաեւ` այլ քաղաքական ուժերին չկորցնելու, չփոխելու համար, որովհետեւ դժվար կլինի համախոհներ գտնել հենց նույն քառյակի մեջ:
- Դեռ հայտնի չէ, թե ինչպես կձեւավորվի կառավարության կազմը, եւ ով այն կղեկավարի, կրկին Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պետք է Ազգային ժողովը տապալի նոր կառավարության նոր ծրագիրը: Ինչ է, սա հատուկ թշնամանք, թե ագրեսիա հայ ժողովրդի նկատմամբ:
- Նորից պետք է բնութագրենք այնպես, ինչպես այդ մարդը տարիներ շարունակ դրսեւորել է իրեն: Աշխարհը փոխվում է, մարդիկ` եւս, բայց նա չի փոխվում այս դինամիկայի մեջ:
- Հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պառլամենտական բոլոր ուժերին հրավիրել է հանդիպման: Հրաշալի քառյակից երկուսը` ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚, չեն ընդունել այն: Դուք այս քայլով տեսնո±ւմ եք նոր ձեւավորվող քաղաքականություն: Կամ կարելի± է ասել, որ քառյակն այդքան էլ հրաշալի չէր:
- Ես չգիտեմ, թե որքանով են հրաշալի եւ ոչ հրաշալի, բայց սա խոսում է մի բանի մասին, թե որքանով են ադեկվատ մեր իրականության հետ քաղաքական ուժերը եւ թե որքանով են մտահոգված այն խնդիրների լուծմամբ, որի մասին հենց իրենք են բարձրաձայնում: Ստացվում է այնպես, որ եթե խոսում են, որ կա արտագաղթ, աղքատության որոշակի բարձր մակարդակ, եւ ոչ մի քայլ չանել դրանք լուծելու համար, այլ միայն ասում են` տվեք ողջ իշխանությունը մեզ, եւ մենք բարդ աշխատանքով ստեղծված այս ամենն էլ կքանդենք, ինչը եւ նրանք արեցին ժամանակին` 90-ականների սկզբին: Իսկ կառուցողականության մասին լսում ենք այն ժամանակ, երբ նրանց շահերի հետ համընկնում է: Նրանք նպատակահարմար են գտնում գնալ քանդելու, կազմաքանդելու, երկիրը ցնցումների մեջ դնելու ճանապարհով, կամ էլ հասկացնում են, թե` տվեք մեր ուզածը:
- Երեկ ՀՀ նախագահը շատ կարեւոր հայտարարություններ է կատարել ՍԴ-ում: Ինչ կասեք:
- Կասեմ, որ ՀՀ նախագահը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ամենակարեւորը դա ՀՀ-ի շահն է` որպես երկիր եւ ՀՀ քաղաքացու բարեկեցությունն է իր երկրում:
- Ինչպես եք վերաբերվում վարչապետի պաշտոնի շուրջ առաջացած անառողջ մթնոլորտին: Նշում են, որ եթե ՀՀԿ-ից լինի վարչապետը երկրի վիճակը նույնը կմնա:
- Դա ընդամենը հիվանդ մտածողության արգասիք է, մարդիկ կարծես կաղապարվել են այդ գաղափարի վրա եւ չեն ուզում իրենց շուրջը տեսնել, ամփոփվել են մտքերի մեջ եւ կարծես մտքերն են նրանց առաջնորդում, այլ ոչ թե` իրենք մտքերին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

