ՙՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՚ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ՚
Արխիվ 12-16ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ՚
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) Հայաստանում ՙՌոսիա-1՚ եւ ՙԱռաջին ալիք՚ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանություններին: Ըստ նրանց, վերոնշյալ հեռուստաալիքներով բացահայտ այլատյացություն է քարոզվում` ազգային պատկանելության հիմքով, եւ սերմանվում է ազգամիջյան ատելություն: Թե արդյոք սա ժողովրդավարության անվան տակ գրաքննություն հաստատելու փորձ չէ, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, հեռուստաեթերի ագրեսիվ ազդեցությունն ուսումնասիրող տեղեկատվական անվտանգության փորձագետ ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆԻՑ.
-Նմանատիպ նախաձեռնությունների կոչերը կարելի է ասել բնական են ու սպասելի, որովհետեւ Հայաստանում կա երկու վեկտոր` ռուսական կողմնորոշում եւ արեւմտյան կողմնորոշում ունեցողներ: Եվ գումարած դրան` ունենք քաղաքացիական հասարակություն, որն, ըստ էության, ամբողջությամբ ձեւավորվում է Արեւմուտքի միջոցներով: Քաղաքացիական հասարակությունը ՀԿ-ներն են, իսկ ՀԿ-ներին գրանտ տվողը` գերազանց մեծամասնությամբ, Արեւմուտքն է: Ըստ դրա էլ, ով գումարը վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Այդ սկզբունքը միանշանակ աշխատում է, եւ, բնականաբար, ենթադրելի է, թե ինչքանով է օրինական իրենց պահանջը` Ձեր կողմից նշված հարցում: Գուցե, իրենց խմբի շահերի անունից շատ բնական է հնչում, բայց ինչ-որ մեկը հարցում արե±լ է, թե բնակչությունը կո±ղմ է իրենց պահանջին, թե` ոչ, եւ, ընդհանրապես, բնակչության քանի± տոկոսն է կողմ, որ փակվեն այս հեռուստաալիքները: Իհարկե, նման հարցում չեն արել ու իրենց սեփական կարծիքն են ուզում պարտադրել: Նույն սկզբունքով կարող ենք ասել, որ աշխատում են CNN-ը կամ BBC-ին: Եթե նրանց պահանջը օբյեկտիվ է, ապա նույնքան օբյեկտիվ կլինի մյուս կողմի համար, որն, ասենք, կպահանջի CNN-ի հեռարձակման արգելումը Հայաստանում կամ ՙԱզատություն՚ ռադիոկայանինը: Բայց ես չեմ ասում, որ ռուսական կամ արեւմտյան հեռուստաալիքները պրոպագանդա չեն անում, երկուսն էլ իրար հետ համահավասար քարոզչություն անում են եւ իրենց շահերն են պաշտպանում` նույն ուկրաինական դեպքերի վերաբերյալ, մի քանի տարի առաջ Վրաստանի վերաբերյալ եւ այլն:
- Ձեր կարծիքով` Հայաստանում ռուսական այս երկու հեռուստաալիքների հեռարձակման դադարեցմամբ որքանո±վ շահագրգռված կլինեն մեր տեղական ՙհեռուստաաղբ՚ արտադրողները:
- Ըստ էության, չգիտեմ, թե մեր հեռուստալսարանի քանի տոկոսն են խլում ռուսական այս հեռուստաընկերությունները, բայց, ամեն դեպքում, գովազդի տեսանկյունից որեւէ ազդեցություն չունեն մեր դաշտի վրա: Տեղական գովազդ իրենք չունեն եւ նյութական իմաստով էլ, որեւէ ազդեցություն չունեն: Ուղղակի, հնարավոր է, որ այս հեռուստաալիքների հեռարձակման դադարեցմամբ մի քիչ ավելի շատ նայեն տեղականը, այսինքն` այլընտրանք չի լինի: Մինչդեռ ռուսական հեռուստաալիքները այլընտրանք են, եւ դրան զուգահեռ կան նաեւ արեւմտյան հեռուստաալիքներ` ՙԵվրանյուզ՚, CNN, այսինքն` եթե փակվեն ռուսական ալիքները, կլինեն միայն արեւմտյան ինֆորմացիայի հոսքեր:
-Իսկ ընդհանրապես գրաքննությունն այսօր որեւէ կերպ ընդունելի համարո±ւմ եք:
- Կա գրաքննություն բառի քաղաքական եւ մասնագիտական ընկալում: Եթե հարցին մասնագիտորեն մոտենանք, ապա գրաքննություն կա բոլոր երկրներում եւ բոլոր լրատվամիջոցներում: Իսկ եթե խոսենք գրաքննության չափերի ու բաժինների մասին, ապա այդտեղ հարցը կդառնա ընդունելի: Գրաքննությունն իհարկե ընդունելի է, երբ դրանով զբաղվում է որեւէ լրատվամիջոց, որովհետեւ ՙօբյեկտիվ լրատվամիջոց՚ հասկացություն գիտության մեջ չկա: Զուտ քարոզչական ոլորտում էլ մեկը մյուսին մեղադրում է սուբյեկտիվիզմի մեջ, բայց կրկնում եմ` օբյեկտիվ լրատվամիջոց, ըստ էության, չկա: Գիտականորեն չի կարող այդպես լինել, որովհետեւ մարդը միշտ էլ սուբյեկտիվ է: Իսկ եթե խոսենք գրաքննության քաղաքական ընկալումների մասին, ապա այդտեղ որոշակի հարցեր կան, օրինակ, եթե որեւէ քաղաքական ուժի արգելում են եթեր դուրս գալ եւ այլն, բնականաբար, դա ընդունելի չէ: Բայց ի սկզբանե պետք է ընկալենք, որ գրաքննության բացակայությունը, ուղղակի, ուտոպիա է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

