ՍՈՑՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՍԱՏՐՅԱՆԸ ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ՄԻԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Արխիվ 12-16ՍՈՑՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՍԱՏՐՅԱՆԸ ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ՄԻԱՅՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄՄինչ մի շարք նախարարներ խուսափում են մեկնաբանություններ տալուց, որպեսզի այն վաղը չդիտվի որպես «կարապի երգ», ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ երեկ կառավարության նիստից հետո «դուխով» պատասխանեց լրագրողների հարցերին:
- Պարոն Ասատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հրաժարականը:
- Կարծում եմ` արդեն մեկնաբանություններ հնչել են, դա պարոն վարչապետի անձնական որոշումն էր:
- Ասում են` պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ է կապված եղել...
- Ես տեղեկություն չունեմ:
- Իսկ ցանկություն ունե՞ք նոր կառավարությունում պաշտոնավարելու:
- Իմ կարծիքը այդքան էլ հետաքրքիր չպետք է լինի այս պահին: Եթե կլինի անհրաժեշտություն աշխատանքները շարունակելու, կշարունակեմ:
Եվ վերջին հարցի շուրջ խորհելով` հեռացավ կառավարության շենքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

